Կարծիք

11.09.2023 10:00


Հասկանու՞մ եք, թե ինչ կետի ենք հասել, որ բացահայտորեն մատնանշվում է թուրքական ներկայությունը Երևանի և Ստեփանակերտի հարաբերություններում

Հասկանու՞մ եք, թե ինչ կետի ենք հասել, որ բացահայտորեն մատնանշվում է թուրքական ներկայությունը Երևանի և Ստեփանակերտի հարաբերություններում

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունները, ինչպես նաև հայտարարել, որ ամենայն հավանականությամբ երկուշաբթի օրը կքննարկի այս իրավիճակը Նիկոլ Փաշինյանի հետ։

Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու Փաշինյանը չի շնորհավորել Սամվել Շահրամանյանին ընտրվելու կապակցությամբ։ Թուրքիան հավանություն չի տալիս ընտրությունների անցկացման փաստին, ինչի պատճառով պաշտոնական Երևանը լռում է։

Հասկանու՞մ եք, թե ինչ կետի ենք հասել, որ բացահայտորեն մատնանշվում է թուրքական ներկայությունը Երևանի և Ստեփանակերտի հարաբերություններում։ Եթե Թուրքիան ներգրավված է այս հարաբերություններում, պատկերացնու՞մ եք, թե որքանո՞վ է ներգրավված ներհայկական քաղաքական այլ գործընթացներում։

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը