Լրահոս

22.10.2011 14:29


Մինսկի խմբի համանախագահներն ու Բակո Սահակյանը համատեղ քննարկումներ են անցկացրել

Մինսկի խմբի համանախագահներն ու Բակո Սահակյանը համատեղ քննարկումներ են անցկացրել

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ընդունել է Արցախ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ), Իգոր Պոպովին (ՌԴ) և Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա)։

Բակո Սահակյանն ընդգծել է, որ Ադրբեջանը չի դադարում հակահայկական և հակաղարաբաղյան քարոզչությունը, կոպտորեն խախտում զինադադարի ռեժիմը և շարունակում ռազմականացման գործընթացը, ինչը լուրջ խոչընդոտ է հանդիսանում հակամարտության կարգավորման, տարածաշրջանային և միջազգային անվտանգության  պահպանման համար: Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելը հանդիսանում է հակամարտության կարգավորման ամենակարևոր խնդիրներից մեկը:

Պաշտոնյաները հատուկ ընդգծել են, որ բանակցային գործընթացում շոշափելի առաջընթաց ապահովելու համար նախ և առաջ անհրաժեշտ է փոխվստահության մթնոլորտ ձևավորել և դրան ուղղված համապատասխան քայլեր ձեռնարկել:

Այս խորագրի վերջին նյութերը