Քաղաքական

10.09.2023 17:45


Անդրանիկ Թևանյանը հանդիպել է հայրենադարձների հետ․ նրանք սատարում են «Մայր Հայաստան» դաշինքին (լուսանկար)

Անդրանիկ Թևանյանը հանդիպել է հայրենադարձների հետ․ նրանք սատարում են «Մայր Հայաստան» դաշինքին (լուսանկար)

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը դաշինքի գրասենյակում հանդիպել է հայրենադարձների հետ։

Քննարկվել է հայրենադարձության գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ կապված փաստաթղթավորման՝ կացության կարգավիճակ կամ քաղաքացիություն ստանալու, անձնական գույքի տեղափոխման, պետական մարմինների հետ առավել պարզ առնչվելու, բանկային համակարգի մասով ունեցած խնդիրների հետ։

Անդրանիկ Թեւանյանը ներկայացրել է այս եւ այլ խնդիրների վերաբերյալ «Մայր Հայաստանի» առաջարկած լուծումները։

Հանդիպման մասնակիցներին հետաքրքրել են դաշինքի մոտեցումներն անվտանգային սրված իրավիճակից դուրս գալու եւ երկրի կյանքը բնականոն հուն տեղափոխելու հարցում։ Անդրանիկ Թեւանյանը մատնանշել է ելքը՝ դաշինքի ծրագրային դրույթներով․ ահագնացող սպառնալիքներին դիմակայել ամբողջական իշխանափոխությամբ։ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության ու կայուն զարգացման հիմնական գրավականը, ըստ դաշինքի ծրագրի, Հայոց բանակի հզորացումն է, դաշնակիցների հետ հարաբերությունների կարգավորումն ու ամրապնդումը, նաեւ բոլոր ոլորտների իրական բարեփոխումները։

Աջակցություն հայտնելով «Մայր Հայաստան» դաշինքին Երևանի ավագանու ընտրություններում՝ հանդիպման մասնակիցներն ամբողջական իշխանափոխությունից հետո ակնկալել են խնդիրների հիմնարար լուծում։

«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ֆեյսբուքյան էջից

FB_IMG_1694354345216 FB_IMG_1694354349017 FB_IMG_1694354351189 FB_IMG_1694354353295 FB_IMG_1694354358359 FB_IMG_1694354360720 FB_IMG_1694354363218

Այս խորագրի վերջին նյութերը