Քաղաքական

10.09.2023 13:46


Լավրովը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Ղարաբաղը «հանձնելու» մասին ՀՀ իշխանությունների ասածները (տեսանյութ)

Լավրովը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Ղարաբաղը «հանձնելու» մասին ՀՀ իշխանությունների ասածները (տեսանյութ)

Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Ղարաբաղը «հանձնել է» Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը G20-ի գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ինչ-որ գործիչ, կարծեմ խորհրդարանի ղեկավարը (Ալեն Սիմոնյան- խմբ.) իրեն թույլ է տվել արտահայտվել այն առումով, որ Ղարաբաղը Ադրբեջանին Ռուսաստանն է տվել։ Ավելի ոչ կոռեկտ և անազնիվ արտահայտություն դժվար է պատկերացնել»,-ասել է ՌԴ արտգործնախարարը։

Նա հավելել է, որ պետք չէ Ռուսաստանին մեղադրել Ղարաբաղը «հանձնելու» համար, պետք է սեփական ժողովրդի առաջ ինքնուրույն պատասխան տալ։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը