Հայ-ռուսական հարաբերություններն այնքա՜ն «լավ» են, որ ավելի վատը պատկերացնել չարժե
Հայաստանի ԱԺ փոխնախագահի պաշտոն զբաղեցնող, հայտնի ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը, բառացիորեն օրերս պնդում էր, թե հայ-ռուսական հարաբերություններն ուղղակի հրաշալի են, եթե ոչ՝ աննման: Նա դա հայտարարեց 5 օր առաջ, Հանրայինի եթերից, Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում: Ռուբեն Ռուբինյանը բառացի ասաց հետևյալը. «Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները վերականգնելու կարիք չկա, որովհետև դրանք խաթարված չեն...»:
Չէ, հասկանալի է, որ երդվյալ նիկոլականների պարագայում, ինչպիսին է ԱԺ փոխնախագահի պաշտոն զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանը, սուտը, ստախոսությունը, կեղծիքն ու կեղծումը կենսակերպ են, աշխարհընկալում, միգուցե՝ կրեդո ու նույնիսկ՝ կարմա: Բայց Ռուբեն Ռուբինյանի ասածն այնպիսի՜ սուտ էր, որ նույնիսկ Պետրոս Ղազարյանը չդիմացավ ու արձագանքեց. «Ո՞նց՝ «խաթարված չեն»: Էլ խաթարվելը ո՞նց ա լինում»:
Ռուբինյանն էլի իր ստախոսական «էշը քշեց», թե՝ ինքը համաձայն չի այդ թեզի հետ, որ հայ-ռուսական հարաբերությունները խաթարված են, ընդամենը կան ինչ-ինչ «անհամաձայնություններ», բլա-բլա-բլա...:
Դե, եթե ըստ Ռուբինյանի՝ հարաբերությունները խաթարված չեն, ուրեմն՝ հրաշալի են ու աննման:
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի տվյալ ներկայացուցչի մեջբերված հայտարարությունը հետևողականորեն հերքելու եկան իր շեֆի ու այլ աստիճանավոր ՔՊ-ականների հետևողական ջանքերն ու հայտարարությունները, որոնք ուղղակիորեն միտված են հայ-ռուսական հարաբերությունները փչացնելուն, եթե ոչ՝ խզելուն: «Վերջին կաթիլը» եղավ Աննա Հակոբյանի դեմարշային այցը Կիև և Ուկրաինա անձամբ «մարդասիրական օգնություն» տանելը:
Կարճ կապենք: Դա ըստ արժանվույն գնահատվեց Ռուսաստանի կողմից: Եվ նախօրեին ՌԴ ԱԳՆ կանչվեց Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն ու նրան բողոքի նոտա է փոխանցվել, մասնավորապես առ այն, որ.
«...Հայաստանի ղեկավարությունը վերջին օրերին ձեռնարկել է մի շարք ոչ բարեկամական քայլեր, այդ թվում՝ ՄՔԴ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի մեկնարկը, վարչապետի տիկնոջ՝ Ա.Վ.Հակոբյանի Կիև մեկնելը՝ Կիևի նացիստական ռեժիմին մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով և ԱՄՆ-ի մասնակցությամբ Հայաստանի տարածքում զորավարժությունների անցկացումը»։
Եվ սա դեռ ամենը չէ, Ալեն Սիմոնյանի կողմից Մարիա Զախարովայի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտություններն էլ են, իհարկե հիշատակել: Բայց այստեղ էականը դա չէ:
Էականը այն է, որ Ադրբեջանը, հասկանալի է, Թուրքիայի ներգրավմամբ, բացահայտորեն ռազմական լայնածավալ ագրեսիա են ձեռնարկում Հայաստանի դեմ: Այնքան բացահայտ, որ Ադրբեջանը նույնիսկ չի քողարկում զինուժի ու ռազմատեխնիկայի կուտակումները Հայաստանի սահմանների մոտ: Եվ, ահա, այդ ամենի խորապատկերում Հայաստանի իշխանություն հանդես եկող Նիկոլ Փաշինյանն ու նրա մերձավորները միտումնավոր անում են ամեն ինչ, կաշվից դուրս են գալիս ուղղակի՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները փչացնելու, գործնականում՝ Հայաստանը թշնամական սպասվող ագրեսիայի պայմաններում մենակ թողնելու համար: Անում են մի բան, որը կարող է ձեռնտու լինել միայն թուրքական ու ադրբեջանական կառավարող շրջանակներին, գործնականում՝ սպասարկում են ադրբեջանաթուրքական շահերը:
Եվ Ռուբեն Ռուբինյանն էլ այդ սպասարկու «ատամնանիվներից» մեկն է:

Ստեփան Հասրաթյան
Աղբյուրը՝ zham.am