Վերջին քսան տարիների ընթացքում Հայաստանում քաղաքական միտքն այդպես էլ զարգացում չապրեց: Ավելին, պատկերացումներն արտաքին աշխարհի և պետությունների հարաբերությունների մասին չփոխվեցին: Չփոխվեց նաև վերաբերմունքն իշխանությունների հանդեպ: Մենք շարունակում ենք նեղսրտել՝ ինչու Մեծ Բրիտանիան չի ճանաչում Ցեղասպանությունը, զարմանում ենք, որ Ռուսաստանը բոլոր հարցերում անվերապահորեն չի աջակցում մեզ և շտապում է շնորհավորել, մեղմ ասած, կասկածելի պայմաններում նախագահ ընտրված մարդուն, մենք շարունակում ենք կարծել, որ երկրի նախագահը մեր պապիկն է կամ հայրը, որը պարտավոր է մեզ պահել: Ավելին, մենք շարունակում ենք ապշել, որ Ամերիկան ճանաչում է Կոսովոյի անկախությունը, բայց այլ կարծիք ունի Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ:
Շարունակում ենք զարմանալ և չհասկանալ՝ ինչու է Ռուսաստանը ցանկանում մեզ իրենից ավելի կախյալ վիճակի մեջ դնել, և չենք զարմանում կամ զայրանում, որ մեր համապատասխան պաշտոնյան ստորագրում է ցանկացած փաստաթղթի տակ, որը մեզ դեմ է տալիս Ռուսաստանը: Մենք նեղանում ենք Ռուսաստանից՝ մոռանալով, որ այդ երկիրն առաջնորդվում է բացառապես իր շահերով և ոչ թե ինչ-ինչ ռոմանտիկ զգացողություններով: Քանի դեռ մենք չենք հասել այն գիտակցությանը, որ թեև Ռուսաստանի բարեկամն ենք, բայց Ռուսաստանի մի մասնիկը չենք, այս գործընթացները շարունակվելու են:
Կարապետ Ռուբինյանը հռետորական հարց է տալիս՝ տեսնես մենք՝ հայաստանցիներս, ուժ կգտնե՞նք մեր մեջ՝ ձևավորելու այնպիսի իշխանություն, որը կգործի ոչ թե ռուսական, այլ հայկական շահերի միջանցքում: Իհարկե կգտնենք, բայց միայն այն ժամանակ, երբ հասկանանք, որ Ռուսաստանը մեր բարեկամն է, ոչ թե տիրակալը, որ մենք անկախ պետություն ենք և պետք է արժանապատիվ կեցվածք որդեգրենք միջպետական հարաբերություններում: Պետք է հասկանանք, որ ինչքան բարձր լինի մեր արժանապատվությունը, այնքան ավելի գնահատված և հարգված կլինենք բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից:
Իսկ այն, ինչ անում ենք մենք, որևէ երկրի կողմից չի կարող հարգանքի արժանանալ: Տիգրան Սարգսյանը, առանց կարդալու պայմանագրի նախագիծը, ազատ առևտրի գոտու մասին պայմանագիր է ստորագրում: Իսկ Հայաստանում ո՞ւմ հետ քննարկվեց այդ պայմանագրի նախագիծը: Հայաստանի կառավարության համար սա լուրջ հարց չէ և քննարկման ենթակա էլ չէ: Հայաստանի կառավարության ղեկավարը խնդիր է դրել ծնկի բերել տնտեսվարողներին, որից հետո Հայաստանը կհայտնվի այնպիսի կարգավիճակում, որ արդեն կստորագրի նաև այնպիսի պայմանագրի նախագծեր, որոնք կառաջարկվեն Ուգանդայի, Նիգերի և Մալիի կողմից: Այսօր մենք պետք է քննարկենք նախ և առաջ այս իրավիճակից դուրս գալու հարցը, որից հետո արդեն կկարողանանք հանգիստ նստել և խոսել՝ ինչ է պետք անել, որ այս կամ այն երկիրը մեզ պայմանագրեր «դեմ չտա»:
2012թ. բյուջեի նախագիծը հերթական անգամ ապացուցում է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը, կամ, ավելի ճիշտ, Տիգրան Սարգսյանն իր նեղ թիմով և Սերժ Սարգսյանի աջակցությամբ շարունակում է ծաղրի ենթարկել մի ամբողջ ժողովրդի: Կազմել են բյուջեի նախագիծ, որի իրականացման դեպքում ոչ թե կենսամակարդակ կբարձրացնենք, ոչ թե ինչ-ինչ խնդիրներ կլուծենք, այլ կստանանք սարսափելի իրավիճակ: Այս բյուջեի նախագծի ընդունումից հետո արդեն «վաճառվում է» գրությունը կհայտնվի ոչ միայն փոքր խանութների կամ գրասենյակների, այլ համեմատաբար մեծ ֆիրմաների և արտադրամասերի դռներին:
Բյուջեի նախագծում նախատեսվում է 101 մլրդ դրամի հարկային եկամտի ավելացում։ Բնականաբար, հարց է առաջանում՝ ո՞ւմ կամ ինչի՞ հաշվին է լինելու ավելացումը: Առանց գնահատելու ներկա իրավիճակը, տնտեսության մեջ առկա գործընթացները՝ վտանգավոր խնդիր է առաջարկվել: Դժվար է հավատալ, բայց այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դա հատուկ է արվել՝ տնտեսվարողներին նոգդաունի կամ նույնիսկ նոկաուտի ենթարկելու համար: Ամենայն հավանականությամբ, սա տեղավորվում է «մեկ երկիր, մեկ էրմենբաշի» ծրագրի շրջանակներում: Ակնհայտ է, որ բյուջեի եկամտային ավելացումը նախատեսվում է իրականացնել ոչ միայն փոքր ու միջին, այլ նաև խոշոր բիզնեսի հաշվին: Այնպես որ, եթե անցած տարիներին Տիգրան Սարգսյանը գերանդին ձեռքին հնձում էր միջին և փոքր բիզնեսի ներկայացուցիչներին, հիմա անցնելու է նաև խոշորին՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Հարկային բեռը ծանրանում է, և այն գրեթե անհնար է պահել, ու բնական է, որ այս իրավիճակում որևէ երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, չի կարող հարգել նման կառավարություն ունեցող պետությանը, և դժվար չէ ենթադրել, որ նման կառավարություններին «դեմ կտան» ցանկացած տեսակի պայմանագրեր:
Այսպիսով, նորմալ բյուջե ունենալու համար նախ և առաջ պետք է փոխենք քաղաքական և տնտեսական դաշտում առկա մթնոլորտը, պետք է սովորենք նորմալ իշխանություն, այդ թվում՝ կառավարություն ձևավորել: Երբ կսովորենք, այն ժամանակ էլ մեզ կհարգեն, և մենք էլ կբռնենք զարգացման ճանապարհը: Հիմա այն իրավիճակն է, որ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք, այլապես հետո շատ ուշ կլինի:
Ինչո՞ւ հաշվի չեն նստում մեր երկրի հետ

Վարդան Մխիթարյան