Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Կլաուդիո Բիզոնիերոյին
Հանրապետության նախագահն ասել է, որ եվրոպական ուղղությունը մնում է Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից մեկը, եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը դրա կարեւորագույն տարրերից է: Սերժ Սարգսյանը Եվրաատլանտյան դաշինքի հետ փոխգործակցությունը «Գործընկերություն' հանուն խաղաղության ծրագրի» շրջանակում դիտել է որպես մեր երկրի ազգային անվտանգության բաղկացուցիչ մաս:
Կլաուդիո Բիզոնիերոն Նախագահ Սարգսյանին հաղորդել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի բարեմաղթանքները: Նշելով, որ 2004թ. ի վեր սա առաջին բարձրաստիճան այցելությունն է, պաշտոնյան ասել է, որ դա վկայությունն է այն կարեւորության, որ ՆԱՏՕ-ն տալիս է Հայաստանի հետ հարաբերություններին: Նրա խոսքով' իրենց բավարարում է մինչ օրս ՆԱՏՕ-Հայաստան փոխգործակցության տարբեր ոլորտներում արձանագրված առաջընթացը: Կլաուդիո Բիզոնիերոն բարձր է գնահատել պաշտպանական ոլորտում իրականցվող բարեփոխումներն, ինչպես նաեւ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակում իրականացվող մի շարք ծրագրերին, մասնավորապես' միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, խաղաղապահ առաքելության եւ այլ ուղղություններով:
Կողմերը միակարծիք են եղել, որ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը երկկողմ համագործակցությունն առաջ մղելու շատ լավ գործիք է:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հետ կապված խնդիրների շուրջ: Անվտանգության միջավայրի բարելավման համար Նախագահ Սարգսյանը կարեւոր է համարել առկա հակամարտությունների ու խնդիրների կարգավորումը:
Դաշինքի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական քաղաքական երկխոսությունը եւ այդ ուղղությամբ արձանագրված առաջընթացը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ նա նշել է, որ ՆԱՏՕ-ն թեեւ ուղղակիորեն ներգրավված չէ այդ գործընթացում, բայց ուշադրությամբ հետեւում է զարգացումներին, եւ ողջունում է ցանկացած ջանք, որը կհանգեցնի խնդրի խաղաղ լուծմանը:
Կողմերը համակարծիք են եղել, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին համահունչ. որեւէ սկզբունք չի կարող գերակայող լինել կամ գործել մյուսի հաշվին:

ՀՀ նախագահի մամուլի ծառայություն