Լրահոս

22.10.2011 13:31


Քադաֆիի մարմինը հրապարակային ցուցադրման են հանել

Քադաֆիի մարմինը հրապարակային ցուցադրման են հանել

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի արյունոտ մարմինը Միսրաթ քաղաքում հրապարակային ցուցադրման է հանվել առևտրի կենտրոնի սառնարանում։ Այս մասին հաղորդում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն, Միսրաթի բնակիչները երկարությամբ հերթ են կանգնել առևտրի կենտրոնի առջև, որտեղ բանջարեղենի համար նախատեսված սառնարաններից մեկում պահվում է Քադաֆիի դին։

Մարմինը հսկելու համար կանգնեցված մարդիկ չեն կարողացել դիմանալ բնակիչների ճնշմանը և ստիպված են եղել Քադաֆիի դին տեսնելու համար ժամեր սահմանել։

Հերթում կանգնածները գոռում են «Մենք ուզում ենք տեսնել այդ շանը», իսկ այցելուները մեծ բավարարվածությամբ լուսանկարվում են Քադաֆիի մարմնի մոտ։

Այս խորագրի վերջին նյութերը