Քաղաքական

09.09.2023 13:22


Ողնաշարս կոտրել են, հիմա էլ գլուխս են ուզում ջարդել․ Աստղիկ Գալեյան (տեսանյութ)

Ողնաշարս կոտրել են, հիմա էլ գլուխս են ուզում ջարդել․ Աստղիկ Գալեյան (տեսանյութ)

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկը, դեռևս չի տեսակցել ամուսնուն՝ Գարիկ Գալեյանին, որը նախօրեին ձերբակալվել է: Այս մասին նա ասաց այսօր՝ սեպտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում:

Նշենք, որ այս պահին դատարանը քննում է Գարիկ Գալեյանի խափանման միջոցի հարցը:

«Չեմ տեսակցել, ոչ մի ինֆորմացիա չունեմ: Ընկերներն են սնունդ, հիգիենայի պարագաներ և այլն տանում: Տեսակցում են ԱԺ պատգամավորները, փոխանցում է, որ լավ եմ, դուք չկոտրվեք: Երեկ մեր տանը եղել է խուզարկություն, ես այդ պահին եղել եմ Երևան քաղաքի վարչությունում, ուր Գարիկին բերել էին հարցաքննության: Տանից զանգ տվեց տատիկը, թե դուռը ջարդում են: Չեմ հասկանում, հանգիստ դուռ ծեծել չկա՞, որ քնած տեղից երեխան վեր է թռել: Խնդրեցի, որ բարձրախոսը միացնի, տղաներին խնդրել եմ, որ սպասեն, 5 րոպեի ճանապարհ է: Հասել եմ, խնդրել եմ, որ նորմալ տուն եք մտնում, որովհետև երեխան փոքր է, ու դուք նորմալ օջախ եք գալիս: Մտել են, ըստ օրենքի, ինչպես սահմանված է, տեսանկարահանող սարքով, այդպիսի տեղ չի եղել, որ չեն նայել՝ երեխայի օրորոցն էլ, խաղալիքների մանեժն էլ, ավտոտնակն էլ են նայել: Ոչ մի բան չեն գտել»,-ասաց Աստղիկ Գալեյանը:

Նա այս ամենը կապեց Գարիկ Գալեյանի ակտիվ գործունեության, իշխանության դեմ լինելու հետ:

«Ես սա քաղաքական հետապնդում եմ համարում՝ ավելի շատ կոտրելու: Երևի քիչ ենք կոտրված, ողնաշարս կոտրել են, հիմա էլ գլուխս են ուզում կոտրել»,-ասաց Աստղիկ Գալեյանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը