Լրահոս

22.10.2011 13:29


Իրանի դեսպանն Արևմուտքին մեղադրում է քուրդ գրոհայիններին աջակցելու համար

Ինչպես հայտնում է «BBC»–ն, Թուրքիայում Իրանի դեսպան Բահման Հոսեյնպուրը հայտարարել է, որ Քրդական բանվորական կուսակցության գրոհայինները Թուրքիայի և Իրաքի տարածքում իրենց ակտիվությունը պահպանում են Արևմուտքի աջակցության շնորհիվ։

Ադանայի գավառներից մեկում հանդիպելով թուրքական պաշտոնյաների հետ՝ իրանցի դիվանագետն ասել է.

–Եթե արևմտյան երկրները թեկուզ մեկ օր դադարեցնեն նյութական և բարոյական օգնություն ցույց  տալ Քրդական բանվորական կուսակցությանը, ապա նրանից ոչ մի հետք չէր մնա։

Այս խորագրի վերջին նյութերը