Քաղաքացիները դատարանի մոտ են՝ ի աջակցություն Գարիկ Գալեյանի (տեսանյութ)
Երևան քաղաքի Շենգավիթի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է 44-օրյա պատերազմի հերոս Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը:
Դատարանի բակում բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել՝ ի աջակցություն Գալեյանի։ Այնտեղ են նաև «Մայր Հայաստան» դաշինքի անդամները, ովքեր չեղարկել էին այսօրվա այցը Նոր-Նորք վարչական շրջան, որպեսզի առավոտյան լինեին դատարանի մոտ:
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրել էր․
«44–օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դեմ քրեական հետապնդում իրականացնելն ու կալանքի միջնորդություն ներկայացնելն ամբողջությամբ տեղավորվում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության շրջանակներում։
Ինչպես հայտնի վեպում Նահապետին, այնպես էլ Նիկոլ Փաշինյանին միշտ հետապնդելու են վախերը։ Իր բերած պատերազմում զոհվածների հարազատներից ունեցած վախերը»։