Գործ ունենք տեսակային բախման հետ․ Եկեղեցու ինստիտուտը պետք է պաշտպանել․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Գործող իշխանության օրոք հարձակումները Եկեղեցու հանդեպ պարբերական բնույթ են կրում, եւ մենք գործ ունենք տեսակային բախման հետ․ Եկեղեցու ինստիտուտը պետք է պաշտպանել՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու մոտ՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Մինչ այդ դաշինքի անդամները մասնակցել էին Աստվածամոր ծննդյան տոնին նվիրված արարողությանը՝ իբրեւ ուղերձ հանրությանը, որ գործող իշխանություններից պետք է պաշտպանել ընդհանրապես բոլոր ավանդական ինստիտուտները․ Եկեղեցին, Ընտանիքը, Երիտասարդ սերունդը, որոնց ուղղակի թունավորում ու սպանում են թմրամոլության քարոզ տանելով եւ թմրամիջոցների վաճառքը խրախուսելով։
«Այս իշխանության օրոք հարձակումները եկեղեցու հանդեպ պարբերական բնույթ են կրել եւ մենք ուղերձ ենք հղում եւ ասում ենք, որ այն ավանդական արժեքների կրողները, ովքեր եկեղեցու հետ են տեսնում իրենց կյանքը, գործունեությունը, իրենց իրավունքները պետք է պաշտպանվի։ Այդ առումով մենք կարեւորում ենք Եկեղեցու ինստիտուտը եւ մեր աջակցությունն ենք հայտնում Եկեղեցուն եւ պաշտպանում այն մարդկանց, որոնք հալածանքների են ենթարկվում իրենց կրոնական համոզմունքների համար»,-ասաց Անդրանիկ Թեւանյանը:
Այս առումով, նշեց նա, գործ ունենք տեսակային բախման հետ՝ ազգայինի ու ապազգայինի բախման հետ, եւ դաշինքի պայքարը նաեւ արժեհամակարգային բնույթ ունի։
«Մենք համոզված ենք, որ Հայաստանի քաղաքացին պետք է պաշտպանի իր պետությունը, չպետք է տարանջատի իրեն Արցախից, Հայաստանի Անկախության հռչակագրից, եւ ընդհանրապես, հանրության բոլոր շերտերը՝ այդ թվում հոգեւոր դասը, պետք է մեկտեղեն իրենց ուժերըն այս իրավիճակից դուրս գալու համար, որովհետև պահն օրհասական է․ թշնամին ինտենսիվ զորք է կուտակում սահմանին»,-նշեց Անդրանիկ Թեւանյանը։
Այս պայմաններում «Մայր Հայաստան» դաշինքը իշխանափոխությունը դիտարկում է որպես անվտանգության ապահովման հնարավորություն։