ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դիմել է Հայաստանում առաջին հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին՝ անդրադառնալով նախօրեին տեղի ունեցած իրադարձություններին: Նա կոչ է արել չտրվել սադրանքներին՝ վստահություն հայտնելով, որ երկու եղբայրական ժողովուրդների ընդհանուր ապագան կդիմանա այդ ամենին։
Անցկացվող միջոցառումը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ճիշտ քայլ է անվանել։ Նա ընդգծել է, որ անգամ ամենակեղտոտ սադրանքները չեն հաջողվել (Գորիսում Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի ձերբակալությունը - խմբ.), և համաժողովը կայացել է և դեռ աշխատելու է:
Ստորև ներկայացնում ենք Մարիա Զախարովայի ուղերձն ամբողջությամբ (ուղերձը լրացվում է).
«Հարգելի՛ գործընկերներ,
Ուրախ եմ ողջունել այս օրերին Երևանում անցկացվող հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին: Կասկածից վեր է, որ մեր համատեղ աշխատանքի առաջնահերթությունը Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերությունների ամրապնդումն է։ Մեր փոխգործակցության հիմքում և՛ անկեղծ քաղաքական երկխոսությունն է բոլոր մակարդակներում, և՛ փոխշահավետ տնտեսական համագործակցությունը, և՛ ճյուղավորված հումանիտար համագործակցությունը:
Տասնամյակներ շարունակ Մոսկվան և Երևանը արդյունավետ համագործակցել են։ Մենք օգնել ենք եղբայրական հայ ժողովրդին ամենադժվար պահերին։ Ռուսաստանի նախագահ Վ.Վ. Պուտինի անձնական մասնակցության շնորհիվ 2020 թվականի պատերազմը դադարեցվեց։ Ռուսաստանի նախագահը բոլոր ջանքերը գործադրեց, որ ստորագրվի 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ամուր հիմք դարձավ խաղաղության հասնելու, Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հետագա աշխատանքի համար:
Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունը մշտապես և անկեղծ շահագրգռվածություն է ցուցաբերում ՀԱՊԿ-ում դաշնակցի ճակատագրով։
Այդ ուշադրության շոշափելի արդյունքը երկու երկրների տնտեսական կապերի բուռն զարգացումն է։ Ռուսաստանը Հայաստանի տնտեսության մեջ գլխավոր օտարերկրյա ներդրողն է. ամբողջ կապիտալ ներդրումների 40%-ը՝ ավելի քան 2,2 մլրդ դոլար: Մենք հանրապետությունն (ՀՀ–ն,–խմբ.) ապահովում ենք էներգակիրներով՝ արտոնյալ գներով։ Մեր երկաթուղայիններն ամբողջությամբ ապահովում են Հայաստանի ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների պահանջները։ 2010 թվականից ի վեր Ռուսաստանի կողմից ՄԱԿ-ի համակարգի միջազգային կազմակերպությունների գծով Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալը գերազանցել է 70 մլն դոլարը։
Ռուսական բուհերում սովորում է 5200-ից ավելի հայ ուսանող, որից 1800-ը՝ ռուսական բյուջեի հաշվին։ Մեր սահմանապահները հայ գործընկերների հետ իրականացնում են Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի հետ երկրի սահմանների պահպանությունը։
Այս ամենը պահպանելու համար անհրաժեշտ է ապահովել հայ-ռուսական կապերի առողջ տեղեկատվական ֆոնը։ Այս խնդիրը դրված է ինչպես պետական իշխանության մարմինների, այնպես էլ ԶԼՄ-ների ուսերին։ Պահանջված է դրական, բոլոր ոլորտներում բազմաբովանդակ գործնական կապերը «լուսավորող» օրակարգը, ինչպես նաև մեզ միավորող ընդհանուր հերոսական անցյալի պահերը: Կցանկանայի ավելի շատ տեսնել և լսել Ռուսաստանի, դրա զինվորականների, այդ թվում՝ խաղաղապահների և սահմանապահների ներդրման մասին Հայաստանի անվտանգության, ինչպես նաև ռուսական ընկերությունների՝ ՀՀ–ի տնտեսական աճի գործում։ Ի դեպ, հումանիտար ոլորտում հավակնոտ նախագծերի մասին, այդ թվում՝ դաշնային պետական ստանդարտներով և ռուսերենով դասավանդվող դպրոցների բացման մասին, իմ կարծիքով, կարող էին ավելի շատ նյութեր լինել:
Սակայն կարծում եմ, որ ո՛չ ձեզ, ո՛չ մեզ չի կարող բավարարել Հայաստանի տեղեկատվական տարածքում վերջին շրջանում գերակշռող հստակ միտումը՝ տարածել միակողմանի, բացասական, իսկ հաճախ պարզապես իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Դա, անշուշտ, հակասում է երկու ժողովուրդների միջև ավանդական բարեկամական շփման բնույթին։
Եկեք բաց խոսենք խնդիրների մասին։
Անթույլատրելի ենք համարում հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ Ռուսաստանին մեղադրելու հաշվին մեր ժողովուրդների միջև թշնամանք և ատելություն հրահրելու փորձերը: Օդիոզ նախադեպ է Պետդումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մ. Ս. Սիմոնյանի, միջազգայնագետ Ա.Մ․ Միհրանյանի, մեդիա-մենեջեր Ա.Ա. Գաբրելյանովի ընդգրկումը «սև ցուցակներում», ինչպես նաև ս.թ. օգոստոսին երկիր մուտք գործելու հնարավորության մերժումը Հայաստանի հետ Ռուսաստանի բարեկամության և համագործակցության ընկերության նախագահ, հանրապետությունում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի նախկին ղեկավար Վ.Վ. Կրիվոպուսկովին:
Դուք գիտեք, որ այսպիսի «անցանկալիությունը» մեր երկրի առաջատար մեդիամենեջերներ և քաղաքագետներ հանդիսացող անձանց համար, որոնք չեն խախտել օրենքը, այլ միայն արտահայտել են իրենց անձնական, մասնավոր կարծիքը, էական վնաս է հասցնում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությանը, հատկապես տեղեկատվական գծի վրա։ Եվ, իհարկե, այն, ինչը երեկ զարմացրեց և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի տեղեկատվական դաշտին, «Sputnik Արմենիա» ռադիոյի մեկնաբան Ա.Գևորգյանի և բլոգեր Մ. Բադալյանի ձերբակալությունն էր։
Ռուս-հայկական մեդիաֆորումի անցկացման ժամանակ կատարված սադրանքն ուղղված է, հավանաբար, երկկողմ հարաբերությունների և մեր արդիական օրակարգի համար կարևոր այս միջոցառման խափանմանը։ Ակնհայտ է, որ այս սադրանքի հետևում կանգնած են հենց այն ուժերը, որոնք շահագրգռված չեն մեր երկրների և դրանց ժողովուրդների մերձեցմամբ, շահագրգռված են հակառակով՝ մարդկանց օտարելով, ատելություն, վախ, անվստահություն սերմանելով։
Առանձին ռուս փորձագետների հայտարարությունները ոչ մի համեմատության եզր չունեն հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներում հակառուսական արշավի հետ։ Իսկ մենք պայմանավորվել ենք այսօր անկեղծ խոսել խնդիրների մասին։ Ռուսաստանն իր հերթին շահագրգռված է, որ միասնաբար, ազնվորեն և կառուցողական ձևով փնտրի իրավիճակը շտկելու ուղիները։
Մենք մտահոգված ենք, որ Հայաստանում աճում է արևմտամետ մեդիակառույցների թիվը, որոնք ուղղված են մեր երկրի ու մեր հարաբերությունների վարկաբեկմանը: Մենք արձանագրում ենք բացասական հաղորդագրություններ, որոնք հաճախ առճակատման ոճով են գրված, որոնք կասկածի տակ են դնում Ռուսաստանի կառուցողական դերը տարածաշրջանում։
Ցավոք, Հայաստանում կան նաև տեղեկատվական ռեսուրսներ, որոնք բացահայտորեն, կներեք, ցեխ են շպրտում, ոչ թե քննադատում են, այլ ցեխ են շպրտում մեր ընդհանուր միջպետական փոխգործակցության մեխանիզմների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի վրա:
Կցանկանայի ընդգծել, որ այս քարոզչությունը ոչ թե պարզապես խրախուսվում է, այլ առաջ է մղվում հավաքական Արևմուտքի կողմից շռայլորեն ֆինանսավորվող բազմաթիվ այսպես կոչված ՀԿ-ների, «փորձագետների» և դրամաշնորհների միջոցով։ Դատելով դրանց եթերի հագեցվածությունից և ծրագրերի որակից, ամերիկյան տարբեր հոսթինգների և սոցցանցերի հարթակներում նյութերի լայն տարածումից՝ նրանք միջոցների պակաս չունեն։ Ի վերջո, դա հեշտ է ստուգել:
Այդ, այսպես կոչված, տեղեկատվական գործողությունների հիմնական թիրախային լսարանը երիտասարդությունն է։
Արևմտամետները թիրախավորում են առավել սուր թեմաները՝ նպատակ ունենալով հանրապետությունում հասարակական տրամադրությունների վեկտորը տեղափոխել հակառուսականի։
Ընդ որում, տարածաշրջանի ապագան նրանց ընդհանրապես չի անհանգստացնում, վերջնական նպատակն է գեղեցիկ խոսքերի քողի տակ պառակտում մտցնել եղբայրական ժողովուրդների միջև, խաթարել անվտանգությունն ու կայունությունը միայն մեկ նպատակով՝ թուլացնելու Ռուսաստանի ազդեցությունը և գլոբալ քաոս սերմանելու տարածաշրջանում։ Եվ, իհարկե, այս առումով աչքի առաջ Ուկրաինայի օրինակն է։
Լավ է, որ նաև դրական պահեր ունենք։ Դրանց մասին նույնպես պետք է բաց խոսել։ Հայաստանում աշխատող հայրենական տեղեկատվական ռեսուրսները վայելում են բնակչության լայն շերտերի վստահությունը։ Եվ դա ապացուցված է իրական թվերով: Հայաստանում ռուսական մեդիակոնտենտի պահանջարկ կա։ Աճում են ռուսական առաջատար հեռուստաալիքների, հասարակական-քաղաքական և ժամանցային ծրագրերի վարկանիշները։ Երկրում աշխատում են ռուսական հիմնական լրատվամիջոցների թղթակցային կետերը։ Ակտիվորեն զարգանում է ռուսալեզու հատվածը Telegram մեսենջերում։
Կարծում ենք, որ Հայաստանում տեղական ԶԼՄ-ների ներկայության հետագա ընդլայնումը պահանջված կլինի և կնպաստի հայ-ռուսական տեղեկատվական փոխգործակցության մակարդակի բարձրացմանը և էական օգնություն կլինի երկկողմ երկխոսության հետագա զարգացման համար բարենպաստ մեդիամթնոլորտիձևավորման գործում:
Մենք անհրաժեշտ ենք համարում հետագայում ևս բարձրացնել փոխըմբռնման մակարդակը, ջանքերի համակարգումը երկու երկրների լրագրողական համայնքների միջև: Ինչու՞։ Ո՞րն է նպատակը: Մասնագիտական էթիկայի ավանդական սկզբունքների հիման վրա հայ հանրությանը հասցնել մեր երկրի դիրքորոշումն արդիական թեմաների վերաբերյալ, իսկ ռուսական հանրության համար ներկայացնել, թե ինչով է ապրում, ինչով է շնչում, ինչ է զգում Հայաստանի ժողովուրդը։ Այսօր անցկացվող մեդիաֆորումը ճիշտ քայլ է այդ ուղղությամբ։
Եվ, տեսնում եք, ձախողվեցին սադրանքները, նույնիսկ ամենակեղտոտները, որ եղել էին նախօրեին, և համաժողովը կայացավ ու դեռ աշխատելու է։
Մենք ողջունում ենք տեղեկատվական ուղու վրա համատեղ նախագծերի իրականացումը: Դրանց թվում են երիտասարդ հայ լրագրողների վերապատրաստման ծրագրերը՝ շեշտը դնելով թվային ոլորտի և սոցիալական ցանցերում աշխատանքի վրա։ Դա պրակտիկան է առաջատար ռուսական ԶԼՄ-ներում: Մեր ԶԼՄ-ները բաց են, որ հայաստանցի լրագրողներն այնտեղ վերապատրաստվեն կամ պարզապես ճանաչողական այցերով գան։ Նման նախաձեռնությունները շատ օգտակար ենք համարում երկկողմ պրոֆիլային փոխգործակցության հաստատման և սերտ համակարգման համար։
Հուսով եմ, որ կայացած և նույնիսկ առաջիկա հանդիպումների և մտքերի փոխանակության արդյունքները կնպաստեն տեղեկատվական ոլորտում երկկողմ գործակցության հետագա զարգացմանը, մեր երկրների ԶԼՄ-ների և լրագրողական համայնքների միջև գործընկերային կապերի հաստատմանը:
Մաղթում եմ բոլորիս արդյունավետ քննարկումներ, ամենայն բարիք: Մի՛ տրվեք սադրանքներին։
Մեր ընդհանուր պատմությունն ու մեր ընդհանուր ապագան կդիմանան այս ամենին։
Ամենայն բարիք եմ մաղթում»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-8-ը Հայաստանում անցկացվում է հայ–ռուսական մեդիաֆորում, որի մասնակիցների թվում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության լրատվական դաշտի ներկայացուցիչներ և առաջատար վերլուծական կենտրոնների փորձագետներ:
Մի՛ տրվեք սադրանքներին. Զախարովայի ուղերձը` հայ-ռուսական մեդիաֆորումի մասնակիցներին

Աղբյուրը՝ armeniasputnik.am