Չինական մեծ պատը վտանգված է. պատի միայն 20%-ն է գտնվում բարվոք վիճակում
Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով «Քհինուա»–ին, Չինական մեծ պատը վտանգված է այն շրջապատող օգտակար հանածոների հանքերի պատճառով: Այս առնչությամբ բողոքի ալիք են բարձրացրել «Great Wall Society» հասարակական կազմակերպության ակտիվիստները:
Այս պահին պատի ավելի քան 70%-ը փլված է, և միայն 20%-ն է գտնվում բարվոք վիճակում:
Պղնձի, երկաթի և նիկելի արդյունահանմամբ զբաղվող տասնյակ հանքեր վտանգում են դարեր շարունակ կանգուն մնացած պատը: Որոշ հանքեր գտնվում են պատից մոտ 100 մ հեռավորության վրա, բայց քանի որ հանքերի մեծ մասն օրինական է, պատի պաշտպանությամբ հանդես եկող ակտիվիստները ոչինչ չեն կարող անել:
Հիշեցնենք, որ Չինական մեծ պատի երկարությունը 6400 կմ է և անցնում է 11 մարզերով: Ամեն տարի այստեղ այցելում են միլիոնավոր զբոսաշրջիկներ: