Տեսալուսանկարահանող սարքի հայտնաբերման դեպքում քրեական պատասխանատվության փոխարեն կսահմանվի 50000 դրամ տուգանք
ԺՊՏԱՑԵՔ, ՁԵԶ ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄ ԵՆ........
———————————————————————————Հարգելի հայրենակիցներ
Շրջանառվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը համաձայն որի բնակչության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում կարող են օգտագործվել տեսալուսանկարահանող սարքեր։Ըստ նախագծի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում և սանհանգույցներում տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումն արգելվում է, ինչը ենթադրում է ,որ բժիշկների սենյակներում ևս կարելի է իրականացնել տեսալուսանկարահանում, ինչը նշանակում է բժշկական գաղտնիքի ապորոնի շրջանառում:
Օրենքի նախագծով նախատեսված չէ պացիենտի՝ տեսալուսանկարահանումից հրաժարվելու իրավունքը:
Իսկ հիմա ամենակարևորը՝ Տեսալուսանկարահանող սարքերի օգտագործումը ֆունկցիոնալ ախտորոշիչ կաբինետներում, միջամտությունների սենյակներում, հիվանդասենյակներում, լոգարաններում և սանհանգույցներում՝
առաջացնում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների համար տուգանքի նշանակում՝ տեղադրված յուրաքանչյուր տեսալուսանկարահանող սարքի դեպքում, սահմանված նվազագույն աշխատավարձի ՀԻՍՆԱՊԱՏԻԿԻ ՉԱՓՈՎ: Ստացվում է տարիներով կարող են կատարել անօրինական նկարահանումներ օրինակ լոգարանում կամ մանիպուլիացիոն սենյակում, և եթե երբևիցե դա հայտնաբերվի, ապա բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողները կվճարեն 50000 դրամ, կրկնում եմ ՝ ոչ թէ քրեական պատասխանատվություն, այլ 50000 դրամ:

Հ.Գ. Հիշեցի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտնի արտահայտությունը՝ ժպտացեք, Ձեզ նկարահանում են........
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia
Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից