Ռուբեն Բաբայան. «Նախընտրական շրջանում քաղաքական գործընթացներին խառնվելը անհարիր է մշակութային գործչին»
Նախընտրական փուլում որպես կանոն սկսում են «հիշել» մշակույթի մարդկանց։ Պատասխանելով հարցին՝ արդյոք պե՞տք է մշակութային գործիչը այս կամ այն կերպ ներքաշվի քաղաքական գործընթացնեերում, ակտիվորեն մասնակցի քարոզարշավին՝ մի կողմ դնելով իր ստեղծագործական սկզբունքները՝ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը պատասխանել է.
–Գիտեք, ես ընդհանրապես կարող եմ խոսել նաև սեփական փորձից։ Անձամբ ես չեմ մասնակցել նման գործընթացների, որովհետև այդ երևույթը համարում եմ անհարիր մշակութային գործչին։ Մշակութային գործիչը որոշակի պարտավորություններ ունի հանրության հանդեպ, իսկ քաղաքական նկատառումներով նրա առջև դուրս գալը (որը սովորաբար տեղի է ունենում նախընտրական շրջանում) ուղղակի գցում է մտավորականի վարկը։ Անձամբ ես երբևիցե չեմ մասնակցել որևէ քարոզարշավի, չնայած առաջարկություններ եղել են, և չեմ էլ պատրաստվում մասնակցել։
Հարցին՝ իսկ ո՞ւմ կողմից են եղել նման առաջարկություններ, Բաբայանը պատասխանել է.
–Քանի որ ես մերժել եմ, ուղղակի կասեմ, որ այդպիսի առաջարկություններ եղել են և՛ իշխանության, և՛ ընդդիմության կողմից։ Անկախ իմ համոզմունքներից՝ ես համարել եմ, որ իրավունք չունեմ խառնվել, մասնակցել նման բաների։

7or.am