Քեթրին Էշթոնն Իրանին կոչ է արել նստել բանակցային սեղանի շուրջ
Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, Եվրամիության արտաքին հարցերի հանձնակատար Քեթրին Էշթոնն Իրանի ղեկավարությանը հղած նամակում գրել է, որ առաջատար գերտերությունները պատրաստ են հանդիպել Իրանի հետ մոտակա շաբաթներին, եթե «Թեհրանը լրջորեն պատրաստ է սկսել բանակցությունները»։
–Մեր բանակցություններին վերադառնալու համար ծայրահեղ կարևոր է ձգտել հստակ արդյունքների,–գրել է Էշթոնն Իրանի միջուկային ծրագրի ղեկավար Սայիդ Ջալիլին հղած նամակում։
–Մենք պետք է վստահ լինենք, որ երբ կրկին հանդիպենք, միջուկային հարցում կարող ենք հասնել իրական առաջընթացի այնպես, որ երկու կողմերն էլ հստակ շահեր ունենան,–ասված է նամակում։
Էշթոնն առաջարկել է Իրանին հանդիպել 6 երկրից բաղկացած խմբի հետ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան և Չինաստան։
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Ջալիլն Էշթոնին նամակ էր ուղարկել, որում ասում էր, թե Իրանը պատրաստ է նոր բանակցությունների փուլ սկսել։ Իր նամակում նա նաև հասկացրել էր, որ Թեհրանը մտադիր չէ հետ կանգնել իր «միջուկային իրավունքներից»։