Կարծիք

06.09.2023 17:48


Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված արտաքին, կարճաժամկետ դրական ազդեցությունը մեր երկրի տնտեսության զարգացման վրա թուլանում է (տեսանյութ)

Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված արտաքին, կարճաժամկետ դրական ազդեցությունը մեր երկրի տնտեսության զարգացման վրա թուլանում է (տեսանյութ)

Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված արտաքին, կարճաժամկետ դրական ազդեցությունը մեր երկրի տնտեսության զարգացման վրա թուլանում է։ Կանխատեսելի հետևանքները սպասել չեն տալիս.

նախորդ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը կտրուկ, շուրջ երկու անգամ նվազել է և կազմում է շուրջ 6 տոկոս։ Ի դեպ, գյուղատնտեսության ոլորտում ազատ անկումը շարունակվում է, իսկ արդյունաբերության ոլորտում շարունակվում է զրոյական աճի արձանագրումը։

Կտրուկ նվազող տնտեսական աճն էլ հիմնականում պայմանավորված է լրացուցիչ պահանջարկով, որը դեռևս պահպանվող արտաքին, կարճաժամկետ' վերը նշված գործողությունների ազդեցության արդյունք է։

Բնականաբար, շուտով կտեսնենք և կլսենք օրվա իշխանությունների մերկապարանոց արդարացումները' չկատարված հերթական խոստումների վերաբերյալ։

Թադևոս Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը