Լրահոս

22.10.2011 10:45


Մինչև 2011թ. ավարտն ԱՄՆ–ն Իրաքից դուրս կբերի իր զինվորական կազմը

Մինչև 2011թ. ավարտն ԱՄՆ–ն Իրաքից դուրս կբերի իր զինվորական կազմը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշում է ընդունել 2012–ից Իրաքում չպահպանել ռազմական ներկայությունը, և ամերիկացի բոլոր զինծառայողները երկրից դուրս կբերվեն մինչև դեկտեմբերի վերջ։

«Մենք Իրաքից դուրս կբերենք մեր ամբողջ զորքը և կսկսենք Աֆղանստանից զորքերի փուլային դուրսբերումը։ Ինչպես խոստացվել էր, Իրաքում մնացած զինծառայողները տուն կվերադառնան տարվա վերջ։ Իրաքում կավարտվի մոտ ինը տարի շարունակվող պատերազմը»,–ասել է Օբաման՝ ելույթ ունենալով Սպիտակ տանը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ զորքերի դուրսբերման որոշումն ընդունվել է ավելի վաղ հրապարակված ռազմավարության և 2008թ. նախընտրական խոստումների շրջանակներում։

«ԱՄՆ–ը և Իրաքը համագործակցության փուլ են մտնում։ Հունվարի 1–ից մեր հարաբերությունները կվերածվեն երկու հավասար ինքնիշխան երկրների հարաբերությունների»,–ընդգծել է Օբաման։

Ներկայումս Իրաքում մնում են մոտ 40 հազար ամերիկացի զինվորականներ։

Այս խորագրի վերջին նյութերը