Քաղաքական

06.09.2023 16:00


Նիկոլ Փաշինյանը քաղաքական ապաստանի հարց է լուծում. Ստեփան Դանիելյան

Նիկոլ Փաշինյանը քաղաքական ապաստանի հարց է լուծում. Ստեփան Դանիելյան

Վերջին օրերին հայ-ռուսական հարաբերություններում հնչում են փոխադարձ մեղադրանքներ և ակնհայտ լարվախություն է նկատվում: Ինչով է պայմանավորված այս սրացումը, ինչու հիմա ինչի կարող է հանգեցնել ստեղծավ իրավիճակը: Yerevan.Today-ի հարցերին պատասխանել է քաղաքագետ, «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Ստեփան Դանիելյանը:

«Ես կարող եմ միայն վարկած հայտնել, որովհետև մենք տեղյակ չենք, թե փակ դռների հետևում ինչեր են արվել, ինձ թվում է, որ Փաշինյանը Ալիևին խոստումներ է տվել անկլավների վերաբերյալ, հիշո՞ւմ եք նրա հրապարակային խոսքերը, որ ասաց՝ անկլավները ողբերգություն չեն, կարելի է նոր ճանապարհներ սարքել: Այս հայտարարությամբ ինքն ըստ էության ճանաչեց, որ այդ անկլավները պետք է վերադարձնել Ադրբեջանին:

Հիմա քանի որ Փաշինյանը իր խոստումը չի կատարում, ըստ երևույթին որոշել են այդ հարցը ուժով լուծել, հնարավոր է Երասխում և Տավուշում: Հիմա, քանի որ Փաշինյանը վախենում է փակ դռների հետևում տված խոստումը կատարել, դա հանձնում է պատերազմով, որ ասի, տեսեք Ադրբեջանը հարձակվեց, մենք ի՞նչ անենք:

Բայց այստեղ կարևոր է մեղավոր գտնելը, Ռուսասատանի հետ հարաբերությունների լարումը ուղղված է հանրությանը՝ ցույց տալու համար, որ տեսեք մեր դաշնակիցը իր պարտավորությունները չի կատարում, մեզ չի պաշտպանում, մեղավորը:

Փաշինյանն էլ դեպի ՆԱՏՕ քայլեր է անում, սրում է հարաբերությունները, որ Սահակաշվիլու նման ապաստան ստանա, որ ասի, տեսեք ես Ռուասատանի դեմ պայքարել եմ, ինձ ապաստան տվեք, դրա համար ինքը սրում է հարաբերությունները ՌԴ հետ:

Սա ապաստան ստանալու համար է:

Այս համատեքստում կարելի է հասկանալ, թե ինչ նկատի ուներ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան, երբ ասում էր, որ խոսքերի համար պետք է պատասխանատու լինել, այսինքն դու Ալիևին խոստումներ ես տալիս, հետո պատասխանատվությունը քո վրայից գցում ես մեր վրա՝ ժողովրդի մոտ մեղավոր գտնելու համար:

Այս վարկածն է դեռևս կյանքին մոտ, զորքերի կուտակումները այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել»:

Ըստ քաղաքագետի` Ուկրաինային Հայաստանի կողմից ուղարկվելիք օգնությունը նույնպես պետք է դիտարկել քաղաքական ապաստանի համատեքստում:

Այս խորագրի վերջին նյութերը