Քաղաքական

06.09.2023 14:12


ՀՀ-ում ամերիկյան զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգոնության տեղիք է տալիս. Կրեմլ

ՀՀ-ում ամերիկյան զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգոնության տեղիք է տալիս. Կրեմլ

Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների անցկացման մասին տեղեկատվությունը զգոնության տեղիք է տալիս՝ հատկապես ներկայիս իրավիճակում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Զորավարժությունների մասով նշեմ, որ, անկասկած, նման տեղեկությունները զգոնություն են առաջացնում՝ հատկապես ներկայիս իրավիճակում: Ուստի Մոսկվան խորապես կվերլուծի այս տեղեկությունները և կհետևի իրավիճակին», -ասել է Պեսկովը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում՝ ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոնում և ՊՆ N ուսումնական կենտրոնում, կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը