Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն արձագանքել է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու,ամերիկյան սենատոր Ջոն Մաքքեյնի հայտարարությանը։ Լավրովն ասել է, որ ամերիկյան սենատոր Մաքքեյնը չի սահմանում Վաշինգտոնի քաղաքականությունը, հետևաբար, նրա խոսքերը չարժե լրջորեն մեկնաբանել։
–Մենք պարոն Մաքքեյնից առաջին անգամ չէ, որ լսում ենք նման էկզոտիկ հայտարարություններ։ Չեմ կարծում, որ արժե դրանք լուրջ ընդունել ու մեկնաբանել։ Նա հայտնի մարդ է, ունի իր պատմությունը, իր վախերը, իր խավարասերները, եթե կուզեք։ Չեմ կարծում, թե նա սահմանում է կամ երբևէ կսահմանի ԱՄՆ–ի դիրքորոշումը,– հայտարարել է Լավրովը։
Հիշեցնենք, որ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո Ջոն Մաքքեյնը հայտարարել էր.
«Մենք վստահ ենք, որ այսօր Լիբիայի ժողովուրդը ոգեշնչում է Թեհրանի, Դամասկոսի, նույնիսկ Պեկինի ու Մոսկվայի ժողովուրդներին։ Բաշար Ասադը, որոշ չինացիներ, երևի Վլադիմիր Պուտինը նույնպես այս գիշեր չեն քնել։ Հնարավոր է՝ նրանք ավելի նյարդային դառնան։Կարծում եմ՝ սա զուտ արաբական գարուն չի լինելու»։
Լավրովի արձագանքը Մաքքեյնի հայտարարությանը. «Մաքքեյնն ի՛ր խավարասերներն ունի»