Լրահոս

22.10.2011 10:03


Սիրիայում բողոքի գործողությունների ժամանակ երեկ 24 մարդ է զոհվել

Ինչպես հայտնում է «BBC»–ն, ուրբաթօրյա աղոթքից հետո սկսված բողոքի  գործողությունների ժամանակ Սիրիայում 24 մարդ է մահացել։

Ամենաշատ զոհերը եղել են Հոմս քաղաքում ընդդիմադիր ակտիվիստների բողոքի  ցույցը ցրելու ժամանակ։

Ցուցարարների  ուրբաթօրյա աղոթքից հետո կատարվող բողոքի գործողությունը պարբերական բնույթ ունի և արդեն մի քանի ամիս շարունակվում է, սակայն այս անգամ՝ հոկտեմբերի  21–ին, Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի սպանությունից հետո, փողոցում զգալիորեն շատ մարդ էր հավաքվել։

Ցուցարարները պահանջում են ժողովրդավարական բարեփոխումներ և նախագահ Բաշար Ասադի հրաժարականը։

ՄԱԿ–ի տվյալներով՝ անցած  կես տարվա ընթացքում Սիրիայում տեղի ունեցած  ցույցերի ցրման հետևանքով ավելի քան 3000 մարդ է զոհվել։

Այս խորագրի վերջին նյութերը