Լրահոս

22.10.2011 09:56


ՆԱՏՕ–ն մտադիր է հոկտեմբերի 31–ին դադարեցնել ռազմական գործողությունները Լիբիայում

ՆԱՏՕ–ն մտադիր է հոկտեմբերի 31–ին դադարեցնել ռազմական գործողությունները Լիբիայում

«ՌԻԱ նովոստի»–ն փոխանցում է, որ ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել է, թե Լիբիայի ռազմական գործողության թիրախը Մուամար Քադաֆիի ոչնչացումը չէր։

«Ո՛չ Քադաֆին, ո՛չ այլ դեմքեր մեր գործողության թիրախները չէին»,– ուրբաթ օրը Բրյուսելում ընդգծել է Ռասմուսենը Լիբիայի վերաբերյալ ՆԱՏՕ–ի խորհրդի ավարտից հետո։

Հյուսիսատլանտյան դաշինքի 28 անդամ–երկրների դեսպանները հինգ ու կես ժամ տևած նիստի արդյունքներում նախնական որոշում է ընդունվել հոկտեմբերի 31–ին դադարեցնել Լիբիայի ռազմական գործողությունները։

Ռասմուսենի խոսքերով՝ ՆԱՏՕ–ի խորհրդի անդամները միաձայն որոշում են կայացրել դադարեցնել ռազմական գործողություննները Լիբիայում։

«Պաշտոնական որոշումը կընդունվի հաջորդ շաբաթվա սկզբին»–նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։

Այս խորագրի վերջին նյութերը