Քաղաքական

05.09.2023 13:46


Մոսկվան համաձայն չէ Փաշինյանի հայտարարությունների հետ․ Պեսկով

Մոսկվան համաձայն չէ Փաշինյանի հայտարարությունների հետ․ Պեսկով

Կրեմլը համաձայն չի այն թեզերի հետ, որոնք Փաշինյանը հնչեցրել է հարցազրույցում, թե անվտանգության ոլորտում Ռուսաստանից կախվածությունը ռազմավարական սխալ է, և ռուս խաղաղապահները ձախողել են առաքելությունը Ղարաբաղում․ այս մասին հայտարարել է ՌԴ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը տարածաշրջանի անբաժանելի մասն է, ուստի չի կարող որևէ տեղ գնալ տարածաշրջանից․

«Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից։ Չմոռանանք, որ Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում։ Նրանց մեծ մասը Ռուսաստանի բացարձակ օրինակելի ու հայրենասեր քաղաքացիներ են։

Ռուսաստանը շարունակում է հետևողական, շատ կարևոր դեր խաղալ այս տարածաշրջանում իրավիճակի կայունացման և հակամարտությունների կարգավորման գործում։ Եվ մենք կշարունակենք խաղալ այս դերը»,-հայտարարել է Պեսկովը։

Մանրամասները՝ mediahub.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը