Քաղաքական

04.09.2023 16:44


Մոսկվայում չափազանց դժգոհ են Ռուսաստանի մասին Փաշինյանի հրապարակային հայտարարություններից. ՏԱՍՍ

Մոսկվայում չափազանց դժգոհ են Ռուսաստանի մասին Փաշինյանի հրապարակային հայտարարություններից. ՏԱՍՍ

Նիկոլ Փաշինյանի` իտալական La Repubblica պարբերականի լրագրողի հետ հարցազրույցում Ռուսաստանի մասին արված հայտարարություններն իրենց տոնով անընդունելի են, Մոսկվայում դրանցից չափազանց դժգոհ են։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։

«Մոսկվայում չափազանց դժգոհ են Հայաստանի ղեկավարության վերջին հրապարակային հայտարարություններից, այդ թվում՝ իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետի հայտարարություններից, ինչպես նաև ՀՀ ԱԳՆ-ի՝ օգոստոսի 31-ի մեկնաբանությունից: Մոսկվայում դրանք գնահատում են իրենց տոնով և բովանդակությամբ անընդունելի՝ սեփական սխալ հաշվարկների և սխալների պատասխանատվությունը Ռուսաստանի վրա դնելու նկատառումով»,-ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։

Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ամենամոտ բարեկամ և հարևան, չի պատրաստվում լքել հարավկովկասյան տարածաշրջանը, սակայն Երևանը չպետք է Արևմուտքի գործիքը դառնա Ռուսաստանի Դաշնությանը դուրս մղելու համար, ասել է աղբյուրը։

«Իրականում նրանք փորձում են արհեստականորեն դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից՝ Երևանին օգտագործելով որպես այդ նպատակին հասնելու միջոց: Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ամենամոտ հարևան և բարեկամ, մտադիր չէ հեռանալ տարածաշրջանից։ Այնուամենայնիվ, սա պետք է լինի երկկողմանի ճանապարհ: Հայաստանը նաև չպետք է Արևմուտքի գործիքը դառնա Ռուսաստանին դուրս մղելու համար»,-ասել է աղբյուրը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններն անվտանգության և տնտեսության ոլորտներում դիտարկում է «ոչ թե որպես մի երկրի կախվածություն մյուսից, այլ որպես հավասար, փոխշահավետ և ապացուցված գործընկերություն»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը