Կարծիք

04.09.2023 15:11


Դա կարող է Հայաստանի Հանրապետության վերջը դառնալ, և շատ մոտ ժամանակներում

Դա կարող է Հայաստանի Հանրապետության վերջը դառնալ, և շատ մոտ ժամանակներում

Թուրքիան, Ռուսաստանը և Իրանն ունեն բազմաթիվ աշխարհաքաղաքական տարաձայնություններ և դարերի ընթացքում անգամ արյունալի պատերազմներ են միմյանց հետ մղել, սակայն կա մեկ հարց, որում նրանք միշտ միավորվել են: Դա թույլ չտալն է, որպեսզի Արևմուտքը մտնի իրենց ՛՛ներքին բակը՛՛՝ Հարավային Կովկաս:

Ռուսաստանի և Թուրքիայի մյուս խնդիրը Սև Ծովը միասնական կերպով վերահսկելն է:

Դա իրենց համար ստրատեգիական, ազգային անվտանգության խնդիրներից բխող նպատակ է:

1920-ին մենք տեսանք, թե դա ինչպես է գործել, ու այն ժամանակվա Հայաստանի Հանրապետության գլխավոր սխալն, ինչը մեզ վրա շատ թանկ նստեց, այդ պարզ ճշմարտությունը չհասկանալն էր:

Այսօր ևս փորձ է արվում նման մի սխալ կրկնել, ինչը կարող է Հայաստանի Հանրապետության վերջը դառնալ, և շատ մոտ ժամանակներում:

Մեզ ցանկանում են դարձնել Իրանի ու Ռուսաստանի թշնամինին՝ որևէ անվտանգության երաշխիք չտալով, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը դա կօգտագործեն մեր դեմ, Իրանին ու Ռուսաստանին ցույց տալով մեր վտանգավոր անադեկվատությունը՝ որպես խորթ մարմին մեր տարածաշրջանում, իրենց գլխավոր նպատակին հասնելու համար:

Մեզ փորձում են օգտագործել ու զոհաբերել, ինչին լծվել են նաև Հայաստանում գործող գործակալական ցանցն ու տեղական Հիմարների Կոնֆեդերացիան:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը