«Հըզբոլլահի» ղեկավարը սպառնացել է գրոհել Թել Ավիվը
«Հըզբոլլահ» շիական արմատական խմբավորման ղեկավար շեյխ Հասան Նասրալլան հայտարարել է, որ իր մարտիկները գիտեն՝ ինչպես կարող են պատասխանել Իսրայելի հնարավոր հարձակմանը։
Ինչպես գրում է «The Jerusalem Post»–ը, հղում անելով լիբանանյան մամուլին, Նասրալլան խոստացել է գրոհել Իսրայելի խոշորագույն քաղաք Թել Ավիվը, ոչ թե երկրի հյուսիսում գտնվող փոքրիկ ավանները, ինչպես եղել է նախորդ անգամ՝ 2006–ին։
Այս հայտարարությունը նա արել է այն բանից հետո, երբ մեկ օր առաջ թերթերում տեղեկատվություն հայտնվեց, որ «Հըզբոլլահի» և Իսրայելի միջև պատերազմն «անխուսափելի» է, քանի որ Իսրայելն իբրև թե ուզում է օգտվել Սիրիայում տիրող ոչ կայուն վիճակից, որպեսզի հարված հասցնի Լիբանանի շիական գրոհայիններին։
Միևնույն ժամանակ «Հըզբոլլահի» աղբյուրները հայտնում են, որ խմբավորումը տասնյակ հազարավոր նոր հրթիռներ է ստացել, ինչպես նաև ժամանակակից հակաօդային և հականավային համակարգեր։