Եկամուտների մակարդակով ԱՄՆ–ում առաջին տեղում Վաշինգտոնն է
Միացյալ Նահանգների մայրաքաղաքը մեգապոլիսների շրջանում բնակչության եկամուտների մակարդակով հայտնվել է առաջին տեղում։ Այս մասին հաղորդում է «Fox news»–ը՝ հղում անելով ԱՄՆ 2010թ. մարդահամարի բյուրոյի տվյալները։ Վիճակագրական տվյալների համաձայն՝ Վաշինգտոնի մեկ ընտանիքի տարեկան միջին եկամուտը կազմել է 84 523 դոլար։
Վաշինգտոնը կարողացել է շրջանցել ցանկի նախկին առաջատար, Կալիֆոռնիա նահանգի Սան–Խոսե քաղաքը, որտեղ 2010թ. միջին եկամուտը կազմել է 83 944 դոլար։ Նրան հաջորդում է Քոնեկտիկուտ նահանգի Բրիջպորտ–Սթեմֆորդ–Նորուոլք քաղաքը (74 831)։ Չորրորդ տեղում Սան Ֆրանցիսկոն է (73 027)։ Ընդ որում, երկրում մեկ ընտանիքի տարեկան միջին եկամուտը 2010–ին կազմել է 50 046 դոլար։
Վաշինգտոնի՝ առաջին տեղում հայտնվելը մեծապես կախված է պետական աշխատողների բարեկեցության մակարդակի բարձրացումից։ «Bloomberg»–ի տվյալներով՝ 2010–ին, 2009–ի համեմատ, նրանց եկամուտներն աճել են՝ 122 697–ից հասնելով 126 369 դոլարի։