Գ.Սահակյան. «ՀՀԿ–ն ու ԲՀԿ–ն մագաղաթային թիմեր չեն, որ հուշագրերով խոսեն»
Հրավիրված ասուլիսին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անդրադարձել է մամուլում վերջերս շրջանառվող ԲՀԿ–ՀՀԿ հակասությանն ու նշել, որ ՀՀԿ–ն խնդիր չունի վերջնագրով խոսելու։
–ԲՀԿ–ն, բնականաբար, որպես երկրորդ կուսակցություն, բավական հզոր քաղաքական ուժ է, որի հետ լուրջ ռազմավարություն ենք իրականացրել: Իսկ այն, ինչ կա, ուղղակի սենսացիաների փորձ է,–հայտարարել է նա։
Ըստ Գալուստ Սահակյանի՝ նոր հուշագիր ստորագրելու մասին քննարկումներ չկան։
–Չեմ կարծում, թե հասել ենք նրան, որ արդեն մագաղաթային թիմեր ենք դառնում ու պետք է խոսենք հուշագրով,–ասել է նա։