ՔՊ-ականների պետության խորհրդանիշը՝ ասֆալտը, հաշիշի պես տեղավորվել է շատերի արժեքային համակարգում
ՊՈՊՈՒԼԻԶՄ, ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ․․․ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՔԱՈՍ. Սեպտեմբերի 1՝առանց դասագիրք
Սուտ, պոպուլիզմ, ոչ պրոֆեսիոնալիզմ, կառավարչական անկարողություն, պետության ապագան կասկածի տակ դրած վարչախումբ, հասարակության նպատակադրված դեգրադացիա․ մի խոսքով՝ պետությունից քաոս ․․․․
Այսպիսին է մեր ցավալի ամեն օրը․․․մեր, դեռևս անկասելի վայրէջքը․․․
Այս մասին խոստովանում են նաև իրենք՝ քպ-ականները․ իհարկե, երբ իրենք իրենցով են․․․
Երկու շաբաթ առաջ, կարծելով, թե ԱԺ հանձնաժողովի նիստը փակ է, էկոնոմիկային նախարար Քերոբյանը ինքնախոստովանական ցուցմունք տվեց, ասելով, թե «․․․խոստումների կեսը ջրած է կամ չենք անում, ինչ պլանավորած է՝ դրա կեսն էլ չի արվում, սկզբնական ծրագրերի 60% - է իրականացվել, պլանավորվածի մի մասն էլ չի լինելու, 300 պլանավորված դպրոց նախատեսված արագությամբ չի սարքվելու»։ Այստեղ կտրվեց նրա խոսքը, որովհետև թիմակիցները հասկացրին, որ ուղիղ եթերում է։
Նույն օրերին մեկ այլ քպ-ական՝ Նարեկ Ղահրամանյանը, ԱԺ-ում բյուջեի նախաքննարկման ժամանակ, չիմանալով, որ այն հեռարձակվում է, դարձյալ խոստովանական պոռթկում ունեցավ, խոսելով ասֆալտի վրա մսխված միլոնավոր գումարների, անորակ և չհամակարգված աշխատանքի մասին»։ Նրան էլ, իհարկե, լռեցրին՝ հասկացնելով, որ եթերում է։
Այս երկուսը գոնե քաջություն ունեցան սեփական թիմակիցների մոտ անկեղծանալու․․․մյուսներն այլ նարատիվի մեջ են։
Իսկ մեր երկրում ԱՍՖԱԼՏ-ը դարձրել են պետականության ու Հայրենիքի հոմանիշ։ Օրերս մի տեսանյութ ընկավ աչքովս․ մեկը ռուլետի պես փաթաթում էր հողի վրա թափված ասֆալտը։
Իսկ սուտ խոստումները, ձախողումներն ու պարտություններն համատարած են․ հողից պոկվող ասֆալտի պես մսխվում, փոշիանում է երկիրը, պետական ինստիտուտները, մեր ներքին, տեսակային ճարտարապետությունը՝ ինքնությունը։ Ցավոք, պարտության տեսակ կա, որ անվերականգնելի է․ դա բարոյական, հոգևոր պարտությունն է, տեսակի պարտությունն է։ Մենք այդ ճանապարհին ենք, ու չենք գիտակցում աղետի մասշտաբը:
Իսկ քպականների պետության խորհրդանիշը՝ ասֆալտը, հաշիշի պես տեղավորվել է շատերի արժեքային համակարգում ու բանականություն մթագնել։ «Կարևորը ասֆալտն ա» ասում էր մայրուղում հայտնված հավաքական մի կին կերպար՝ անդրդվելիորեն չտեսնելով մեր մայրամուտը։ Նրանք շատ են․․
․
Ձախողումները, կիսատպռատ կարկատան իմիտացիաներն ամենուր են, հանրային ուղեղներում, մտածողության մեջ․․․
Քաղաքագիտությունն ասում է, որ պատերազմում հաղթում են նարատիվները։ Սա հարյուր տոկոսանոց ճշմարտություն է։ Դժվար է երևակայել անգամ, որ այսօր հանրայնացվող մտքերի ճնշող մեծամասնությունը մի հինգ տարի առաջ բարձրաձայն մտածվեր կամ գոյության իրավունք ունենար։
Օգոստոսյան ավանդական խորհրդակցության ժամանակ ԿԳՄՍ բարձր պաշտոնեությունը հայտարարում է, որ 2, 5, 7 և 10-րդ դասարանների համար նախատեսված որոշ դասագրքեր տպագրված չեն, այսինքն՝ սեպտեմբերի 1-ին չեն կարող մտնել դպրոց․․․ Պատկերացնում եմ որոշ տնօրենների կանգ առած միտքը․․․
Միաժամանակ խորհուրդ է տալիս ուսուցիչներին դասապրոցեսը սկսել՝ էլեկտրոնային հարթակներից հայթհայթելով նյութերը։
Թե քանի աշակերտի, քանի ուսուցչի, ինչ ծավալների մասին է խոսքը, դժվար չէ պատկերացնել։ Մինչդեռ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում ըստ պլանավորման և հայտարարված ծրագրի պիտի ներդրվեր հանրակրթական նոր չափորոշիչը՝ նոր դասագրքերով։
Հարց՝ առանց նոր դասագրքերի ինչպե՞ս եք պատկերացնում նոր չափոշչի գործադրումը։
Սա խայտառակ ձախողում է, հերթականներից մեկը, և ո՞վ է պատասխան տալու սրա համար։ Համոզված եմ՝ ոչ ոք։
Իսկ հանրակրթական «բարեփոխումների» մասին որքան են տարփողել․․․միլիոններ ծախսել վստահաբար․․․
Նույնքան խոցելի և մինչև վերջ չմտածված է ուսուցիչների կամավոր ատեստացիայի գործընթացը։ Եվ պատահական չէ, որ կամավոր ատեստավորման շահառուների թիվն այդքան աննշան է։
Իսկ ԱԺ ամբիոնից նախարար ու վարչապետ «ներշնչող» թվեր են հրապարակում․․․ թոշակի և ասֆալտի ֆետիշով ապրող զանգվածի համար՝ թմբիր․․․
Կարևորը փքած պատկերն է՝ պոպուլիզմը, նախկինի մերկապարանոց մերժում-ատելությունը, բովանդակային և խորքային բարեփոխման փոխարեն․․․պլակատների ու պոպուլիզմի հրապարակումը․․․
Հիմա կասեք՝ ի՞նչ պատասխանատվություն․ ողջ երկիրն է կազմաքանդվում։ Եվ դուք ճիշտ եք․ սրանք մի բան են լավ անում՝ քանդելը․․․

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից