Լրահոս

21.10.2011 18:11


Լիբիայի ռազմական գործողությունների համար ԱՄՆ–ը ծախսել է 2 մլրդ դոլար

Լիբիայի ռազմական գործողությունների համար ԱՄՆ–ը ծախսել է 2 մլրդ դոլար

Միացյալ Նահանգները Լիբիայում ռազմական գործողությունների իրականացման համար սեպտեմբեր ամսին ծախսել է 1.1 մլրդ դոլար։ Այս մասին հաղորդում է «National Journal»–ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարությանը։

Երկրի փոխնախագահ Ջո Բայդենի խոսքերով՝ ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգները ծախսել է 2 մլրդ դոլար։ Նա նաև ընդգծել է, որ Լիբիայում ոչ մի ամերիկացի զինվոր չի զոհվել։

Լիբիայում ռազմական գործողությունների իրականացման համար ՆԱՏՕ–ն ամեն ամիս 7.4  մլն դոլար է ծախսում ռադիոէլեկտրոնային պայքարի տարբեր միջոցների համար և 1.1 մլն դոլար շտաբ–բնակարանի և հրամանատարական կազմի ծախսերը փակելու համար։

Լիբիայում մարտին սկսված «Միացյալ պաշտպան» ռազմական գործողության սկզբից ի վեր շատ վերլուծաբաններ կասկածանքով էին վերաբերվում այն փաստին, որ ԱՄՆ–ը կկարողանա բացել երրորդ ճակատը։ Հետազոտական ծառայության տվյալների համաձայն՝ Աֆղանստանում պատերազմ վարելու համար Միացյալ Նահանգներն արդեն ծախսել է 500 մլրդ դոլար։

Այս խորագրի վերջին նյութերը