Հայկական դիվանագիտությունը և թուրք-ադրբեջանական բեմականացումը
Ապրիլի 23-ից (հայ-թուրքական շրջանակային համաձայնագրի կնքումից անմիջապես հետո) ադրբեջանական քարոզչամեքենան կարծես հրաժարվել է հայ-թուրքական հարաբերությունների, ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ, իր հիստերիկ ու ռազմատենչ զգուշացումներից, «վերլուծություններից» և սպառնալիքներից։ Մինչ այդ Ադրբեջանի ԶԼՄ-ները բոլոր հնարավոր միջոցներով զգուշացնում էին Թուրքիային՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի շահերը չգնալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման որևէ քայլի։ Սկզբից զգուշացնում էին՝ հետո սկսեցին սպառնալ։ Նույնիսկ Թուրքիայի ղեկավարության պաշտոնական հայտարարությունները, թե հայ-թուրքական հարաբերությունները առաջին հերթին հնարավոր են Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգման դեպքում, չէին հանգստացնում Բաքվին։ Այս ամենը հիշեցնում էր լավ ծրագրավորված քաղաքական բեմականացում, որի վարագույրը հանկարծ իջավ ապրիլի 22-ի «պատմական» գիշերից հետո։
Սկսած ապրիլի 23-ից՝ թուրքական և հատկապես ադրբեջանական լրատվամիջոցները հպանցիկ անդրադարձել են Օբամայի ելույթին, դրան հաջորդած պաշտոնական Անկարայի արձագանքին ու «ճանապարհային քարտեզի» 5 կետերին։ Եվ վերջ։ Սովորական դարձած հակահայկական հիստերիան հանկարծ անէացավ նույնիսկ ադրբեջանական ազգայնականներին սպասարկող կայքերի էջերից։ Այնպիսի տպավորություն է, որ սա նույն բեմականացման երկրորդ ակտն է։ Իսկ տրամաբանությունը մոտովորապես կարող է հետևյալը լինել. «Մենք հասնում ենք մեր ուզածին, և ավելորդ աղմուկ մեզ պետք չի»։
Ապրիլի 27-ին պաշտոնական այցով Բաքու էր ժամանել Թուրքիայի վարչապետը։ Նույնիսկ այս այցի մասին ոչ մի տեղեկատվություն չեղավ՝ միայն Trend.az-ն էր բավարավել մեկտողանոց ինֆորմացիայի հաղորդմամբ։ Հասկանալի է, որ մեր հարևանների տեղեկատվական պատերազմի մարտավարությունից հանկարծակի հրաժարվելը՝ մտածելու տեղիք է տալիս։ Սակայն ավելի մտահոգող են ռուսական և արևմտյան մամուլում հայտնվող վերլուծությունները։ Դրանցում հանգամանորեն ներկայացվում է, թե ինչպես է Ռուսաստանը, մոռանալով իր ռազմավարական գործընկեր Հայաստանին, ամեն գնով փորձում սիրաշահել Ադրբեջանին՝ շուկայական գներով վերջինիս գազը գնելու համար։ Իսկ առավել մտահոգողը մեր դիվանադիտության Post factum-ի տրամաբանությունն է։ Ասենք, Ռուսաստանը, հետապնդելով իր շահերը, բացահայտ «սիրաբանում» է Ադրբեջանի հետ, իսկ ՀՀ նախագահը գոհունակություն է հայտնում, որ մեր տարածաշրջանում հայտնվեց Ռուսաստանի ևս մեկ ռազմավարական դաշնակից։ Նույնիսկ արևմտյան փորձագետներն են արդեն տեսնում ստորագրած «ճանապարհային քարտեզի» ծուղակը, իսկ մենք շարունակում ենք պնդել, թե մեր դիրքերից ոչ մի նահանջ չկա և այլն...
Հ.Գ. Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեկը մյուսին հաջորդող իրադարձությունների և Հայաստանի ապագային ուղղակիորեն առնչվող գործընթացների պայմաններում, մենք նոր միայն փորձում ենք ճշտել Հայաստանի դիվանագիտության պատասխանատուների գործառույթները. «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ասել էր. «Մեր արտաքին քաղաքականությունը ղեկավարում է հանրապետության նախագահը, իսկ ես ղեկավարում եմ արտաքին գործերի նախարարությունը, որի գլխավոր առաքելությունն է իրականացնել այն խնդիրները, որոնք մեր առջեւ դնում է հանրապետության նախագահը»: Ի՞նչ է սա՝ պատասխանատվությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վար գցելու փո՞րձ, թե՞ այլ բան։

Վախթանգ Մարգարյան