2023 թվականի օգոստոսի 10-ին Երևանի քաղաքապետարանի <<Շտապբուժօգնություն>> ՓԲԸ-ի կողմից Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող դիահերձարանների ղեկավարներին տրվել է <<հանձնարարական>> սեպտեմբերի 1-ից պայմանագիր կնքել <<Շտապբուժօգնություն>> ՓԲԸ-ի հետ և պարտավորվել յուրաքանչյուր դիակի համար վճարել 20000 դրամ, այլապես սպառնում է հարազատներից գանձել 30000 դրամ: Ստացվում է, որ Երևանի քաղաքապետարանը օրինականացնում է << откат>>-ը: Ստացվում է, որ <<Շտապբուժօգնություն>> ՓԲԸ-ն կատարում է Առողջապահության նախարարության դերը՝ բարձրացնում է գործընթացի արդյունավետությունը.....
Առաջանում են մի շարք հարցեր՝
1. Գոյություն ունի՞ դիահերձման արժեք, որը պետական պատվերի շրջանակներում տալիս է պետությունը, իսկ վճարովի հիմունքների դեպքում մահացածի հարազատը: Արդյոք սեպտեմբերի 1-ից այդ ծառայությունը թանկանալո՞ւ է:
2. Եթե չի թանկանալու, ինչի՞ հաշվին են Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող դիահերձարանները վճարելու 20000 դրամը:
3. Ինչո՞ւ այս դրույթը ներառված չէ պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բնակչությանը ցուցաբերվող շտապ բժշկական օգնության կազմակերպման եւ իրականացման չափորոշիչի մեջ:
4. Եթե մինչ այդ եղել են << ոչ քաղաքակիրթ>> երևույթներ, այսինքն << откат>>, արդյոք դրա մասին հայտնվե՞լ է համապատասխան մարմիններին:
5. Ինչո՞վ է պայմանավորված մահացածի հարազատի 30000 վճարելու հանգամանքը, եթե գնագոյացման արդյունքում ծառայությունը գնահատվել է 20000 դրամ:
6. Ինչո՞ւ է դիահերձարանը վճարում 20000 դրամ, եթե այս պահին դիակի տեղափոխման արժեքը 10000 դրամ է:
7. Ինչո՞ւ է լուռ Առողջապահության նախարարությունը, գուցե ողջունո՞ւմ է << откат>>-ը օրինականացնելու գաղափարը:
8. Ո՞րն է լինելու հաջորդ հիվանդների խումբը, որը <<ծախելու>> են հիվանդանդանոցների վրա......
Հ.Գ. Գուցե սա կատարվում է, որ այլևս վախից չմահանա՞ն.......
Դիակ ծախելու արվեստը կամ էժան գրպանահատում

Հ.Հ.Գ. Հրաշալի շարունակական բարեփոխումներ.........
Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից