Այսօր աշխատանքից ազատվել են Հայկական ատոմակայանի 160 աշխատակիցները, ովքեր ազատման դիմումներ էին գրել: Նրանք պահանջում էին աշխատավարձի բարձրացում:
Երեկ այս աշխատակիցները հանդիպել էին ՀԱԷԿ տնօրինության հետ, մեկ անգամ ևս պահանջել բարձրացնել իրենց աշխատավարձը, սակայն այդպես էլ համաձայնության չեն եկել:
160 աշխատակիցների ազատումը դժգոհություն է առաջացրել ՀԱԷԿ մյուս աշխատողների մոտ, որոնք ստիպված են լինելու աշխատել երկու հերթափոխով, մինչև գտնվեն փոխարինողներ: Բանն այն է, որ այս ոլորտի մասնագետներին պատրաստելու համար անհրաժեշտ է առնվազն երկու-երեք տարի:
Մեծամորի ատոմակայանի 160 աշխատակիցների ազատել են