Լրահոս

21.10.2011 15:07


ՄԱԿ–ը պահանջում է հետաքննել Քադաֆիի մահը

Ինչպես տեղեկացնում է «BBC»–ն, Ժնևում ՄԱԿ–ի մարդու իրավունքների հարցերով գերագույն վարչությունը պահանջել է պարզել Լիբիայի նախկին ղեկավար Մուամար  Քադաֆիի մահվան հանգամանքները։

–Անհասկանալի է՝ ինչպես է նա մահացել։ Անհրաժեշտ է հետաքննել նրա մահը,–հայտարարել է վարչության ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը։

Հիշեցնենք, որ Քադաֆին, ով 42 տարի կառավարել է Լիբիան, դաժանորեն սպանվել է Լիբիայի Ազգային անցումային խորհրդի զինվորների կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը