Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա Արցախի նախագահի պաշտոնից
Արցախի նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանը որքան երկար շարունակի մնալ՝ հանուն պաշտոնը պահելու, այնքան ավելանալու են առանց այդ էլ թնջուկված խնդիրները: Այդ պաշտոնում Արայիկ Հարությունյանը վաղուց «ժամկետանց» է: Ու այդպիսին է առնվազն 2020 թվականի նոյեմբերի 9-ից:
Հարկավ, Արցախն ու Հայաստանը պատուհասած աղետի առանցքային մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, բայց Արայիկ Հարությունյանը ոչ պակաս մեղավորություն ունի: Նա առնվազն 12 տարի եղել է Արցախի վարչապետը՝ հիմնական ղեկավարներից մեկը: Այնուհետև դարձել է կամ ինքն իրեն «ընտրել» է Արցախի նախագահի պաշտոնում: Այն, թե ինչ վիճակում Արցախը հայտնվեց 44-օրյա պատերազմի ընթացքում և հատկապես՝ պատերազմից հետո, ամենից ցայտուն վկայությունն էր, տվյալ գործիչը, ավելի քան 12-13 տարի առանձնապես ոչինչ չէր արել Արցախն ամրապնդելու, պաշտպանունակությունը բարձրացնելու համար:
Իսկ հետո, արդեն բացահայտ անցնելով Հայաստանում իշխանությունը զավթած Նիկոլ Փաշինյանի կողմն ու ծառայության անցնելով նրա մոտ, Արայիկ Հարությունյանը էլ ավելի շատ սկսեց ոչինչ չանել, քան մինչև այդ:
Չնայած, «ոչինչ չանելը» պետք է նշել որոշ վերապահումով: Համենայն դեպս, շատերն են լսել խոսակցություններն ու պարբերաբար շրջանառվող լուրերը Արայիկ Հարությունյանի «բիզնեսների» մասին:
Թե պատերազմից հետո նրան վերագրվող այդ «բիզնեսները» ուր են արտահանվել կամ ինչ են արվել, արդեն էական չէ: Էական է հարցը, թե ինչու է Արայիկ Հարությունյանն այդքան ամուր կառչել Արցախի նախագահի պաշտոնին, ինչ խաղեր է տալիս, ում համար, ինչ նպատակով: Հետպատերազմյան այս 3 տարիները Արայիկ Հարությունյանի «նախագահական գործունեության» առումով ժամավաճառություն էին, որի համար, ցավոք, ժողովուրդն է թանկ վճարում: Շատ թանկ:
Արայիկ Հարությունյանն այս ընթացքում որդեգրել էր Նիկոլ Փաշինյանի ծրագրերն սպասարկելու դերը և այն բավականին հետևողականորեն կատարում է մինչ օրս: Նա գործնականում Արցախի «Նիկոլն» է՝ նույնքան մերժելի ու նույնքան անընդունելի:
Նա, ըստ էության, ծառայում է Արցախը բացարձակ կորստի մատնելու փաշինյանական ծրագրին:
Այս օրերին ծավալվող զարգացումները ևս մեկ անգամ հուշում են՝ Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա կամ հեռացվի: Նրա պաշտոնավարման շարունակումը նշանակում է պաշարված Արցախը մղել անկառավարելի քաոսի մեջ ու կործանման անդունդը: Եվ հակառակը, որքան արագ ու անցնցում նա հեռացվի, ապա առկա իշխանության մարմինների միջոցով, կամ մի նոր պետական կառույց արագորեն ձևավորելու տարբերակով հնարավոր է պահպանել Արցախում կառավարելի վիճակն ու ապահովել վերահսկելի իրավիճակ:
Արայիկ Հարությունյանը պետք է հեռանա կամ հեռացվի, քանի որ այլևս անկարող է կառավարել, անընդունակ է միավորել ժողովրդին: Արցախի հայությանն առաջնորդ կամ առաջնորդող կառույց է պետք` Արցախի ազատության ու ինքնորոշման պայքարը գլխավորելու, դիմադրելու և հաղթելու, սեփական երկիրն ու ինքնությունը պահպանելու համար:
Իսկ Արայիկ Հարությունյանն այլևս ոչ անելիք ունի, ոչ էլ ասելիք: Ու, մեր մեջ ասած՝ չի էլ ունեցել: Նրա պաշտոնավարումն ու այդ պաշտոնավարման շարունակությունն ուղղակի բեռ է՝ առանց այդ էլ շնչահեղձ լինող Արցախի համար:
Ինչպես նախօրեին դիպուկ նկատեց Երևանի ավագանու ընտրություններով ամբողջական իշխանափոխության խնդիր դրած «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանն ընտրողների հետ հանդիպման ժամանակ, իշխանափոխությունը հնարավորություն կտա Հայաստանին ու Արցախին ձերբազատվել պարտության դեմքից և ապահովել անվտանգություն:
«Մենք համոզված ենք, որ պետք է Արցախից հեռացվի Արայիկ Հարությունյանը, այստեղից էլ հեռացվի Նիկոլ Փաշինյանը, որ Հայաստանը կարողանա սուբյեկտայնություն ձեռք բերել և մեր անվտանգային խնդիրները գոնե նվազագույն մակարդակով լուծել»,-նշում է Անդրանիկ Թևանյանը:

Արթուր Խայթ