Քաղաքական

29.08.2023 15:42


Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում․ ՌԴ ԱԳՆ

Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում:

Ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որը նվիրված է ՌԴ և ՀՀ միջև 1997 թվականին ստորագրված Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի տարեդարձին։

«Այս փաստաթուղթը նշանավորեց մեր երկրների միջպետական հարաբերությունների ժամանակակից փուլի սկիզբը։

Մասնավորապես, Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են ամեն կերպ ամրապնդել ավանդական բարեկամական հարաբերությունները և համակողմանի համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում։ Մեր երկրները նաև պարտավորվել են համագործակցել կայունության և անվտանգության բարելավման ուղղությամբ ինչպես Անդրկովկասյան տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում։

Համաձայնագրերի ստորագրումը պայմաններ ստեղծեց ռուս-հայկական քաղաքական երկխոսության ընդլայնման, երկկողմ համագործակցության ամրապնդման համար առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում։ Հետագայում մեր հարաբերությունների իրավական բազան ընդլայնվել է մինչև 200 փաստաթուղթ, համակարգված աշխատանք է տարվում դրանց գույքագրման ուղղությամբ։

Ներկա փուլում ռուս-հայկական հարաբերությունները շարունակում են զարգանալ 1997 թվականի համաձայնագրով ամրագրված սկզբունքներով, ներառյալ պետական ինքնիշխանության և անկախության փոխադարձ հարգանքը, իրավահավասարությունը և միմյանց ներքին գործերին չմիջամտելը, ուժի կամ սպառնալիքի չկիրառումը։ Հայաստանն այսօր Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, մեր երկրի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում»,-ասված է հաղորդագրությունում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը