Իրանն Ադրբեջանին բողոքի նոտա է հղել իրանցի սահմանապահին սպանելու համար
Ինչպես հաղորդում է «Mehr» իրանական լրատվամիջոցը, օրերս ադրբեջանցի սահմանապահների՝ Իրանի սահմանին սպանած մարդն իրանցի սահմանապահ է եղել։ «Trend» գործակալությունն էլ նշում է, որ այս կապակցությամբ Թեհրանը Բաքվին բողոքի նոտա է հղել։
Իրանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչ, գնդապետ Մոյթաբ Մուսավիի խոսքերով՝ իր գործընկերը պարեկության ժամանակ «պատահաբար ոտք է դրել ադրբեջանական տարածք և սպանվել ադրբեջանցի զինվորների կողմից»։
–Այն, ինչ արել են Ադրբեջանի սահմանպահները, անօրինականություն է և ստորություն,–հավելել է սպան։
Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարարել էր, թե սահմանախախտը փորձել է հարձակվել ադրբեջանցի սահմանապահների վրա և դրանով ստիպել նրանց զենք կիրառել։
Հոկտեմբերի 21–ին Իրանում Ադրբեջանի դեսպանը հրավիրվել է իրանական արտգործնախարարություն։ Այնտեղ նրան բողոքի նոտա են ուղղել։ Իրանական կողմը պահանջել է պատժել սպանության մեղավորներին։ Ինչպես հաղորդվում է, դեսպանն իր հերթին ցավակցություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ։