ԼՂ-ի հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերաբերյալ հուշագիրը փաստարկում է որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք, և որ ընթացիկ բանակցությունները պետք է ապահովեն այդ իրավունքի իմաստալից և արդյունավետ պաշտպանությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Վաշինգտոնում գտնվող հանրահայտ Public International Law and Policy Group (PILPG) խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտացած է խաղաղ բանակցություններում ներգրավված կողմերին իրավաբանական օգնություն տրամադրելու, որը եւ ավելի քան երկու տասնյակ խաղաղության բանակցություններին ողջ աշխարհում իրավաբանական աջակցության փորձ ունի, անցյալ շաբաթ, հրապարակել է հուշագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների վերաբերյալ՝ կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վրա:
Հուշագիրը փաստարկում է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք, և որ ընթացիկ բանակցությունները պետք է ապահովեն այդ իրավունքի իմաստալից և արդյունավետ պաշտպանությունը: Որպես այդպիսին՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակաշրջանի ինքնավար կարգավիճակը պետք է հենանիշ ծառայի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագա ճակատագրի և կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ քննարկումներում»,-գրել է Օսկանյանը: