Քաղաքական

28.08.2023 16:00


Ադրբեջանի դատախազությունը հայտնել է, որ Լաչինի միջանցքից առևանգված 3 տղաները ֆուտբոլիստ են

Ադրբեջանի դատախազությունը հայտնել է, որ Լաչինի միջանցքից առևանգված 3 տղաները ֆուտբոլիստ են

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Լաչինի միջանցքում տեղադրված անցակետի մոտից առևանգված 3 երիտասարդները արցախցի ֆուտբոլիստներ են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ադրբեջանական կողմը հայտնում է, որ տղաներին մեղադրում են 2 տարի առաջ ադրբեջանական դրոշն անարգելու մեջ։

Նշում են, որ Լաչինի միջանցքում առևանգվածներին նրանք ձերբակալել են։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունից ընդգծել են, թե իբր 2021 թվականին որոշ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերի տարբեր էջերում տարածվել են տեսանյութեր, որոնցում հայ ֆուտբոլիստները վիրավորական գործողություններ են կատարում Ադրբեջանի պետական դրոշի նկատմամբ։ Ադրբեջանի գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել` 2 հոդվածով։

Ըստ տարածված հաղորդագրության` հաշվի առնելով տղաների տարիքը` Բաքուն կարող է նրանց միայն վարչական պատասխանատվության ենթարկել, սակայն պնդում է, որ նրանց արտաքսեն Հայաստան։

Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Ավելի ուշ տեղեկություններ տարածվեցին, որ անցակետում ևս 2 հայ երիտասարդներ են առևանգվել։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը