Ադրբեջանը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է Հայաստան տեղափոխվող ուսանողի
Ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետում առևանգել է ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից Հայաստան գնացող Ալեն Նելսոնի Սարգսյանին՝ ծնված 2001թ.: Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբիը:
Առևանգման պատճառների մասին որևէ հավաստի տեղեկություն դեռևս հայտնի չէ: Ալեն Սարգսյանն ուսանող է, ով մեկնում էր Երևան՝ իր ուսումը շարունակելու նպատակով:
«Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը՝ հերթական անգամ խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Դեպքի վերաբերյալ մանրամասները կհայտնվեն ավելի ուշ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ՝ հուլիսի 29-ին, Ադրբեջանն առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից ևս մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, ով մինչ օրս գտնվում է գերության մեջ։