Լրահոս

21.10.2011 13:56


Թուրքիայի խորհրդարանում քրդական հարցի քննարկման ժամանակ պատգամավորները քաշքշել են միմյանց

Թուրքիայի խորհրդարանում քրդական հարցի քննարկման ժամանակ պատգամավորները քաշքշել են միմյանց

Նախօրեին թուրքական խորհրդարանում միմյանց են քաշքշել իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները։

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, քրդական հարցի վերաբերյալ քննարկումների ժամանակ բանավեճ է ծագել պատգամավորների շրջանում։

Ընդդիմադիր «Ժողովրդա–հանրապետական» կուսակցության ներկայացուցիչները խորհրդարանի խոսնակին կոչ են արել ձայնի իրավունքից զրկել առաջին փոխվարչապետ Բաշիր Աթալային։ Նրանք գոռացել են՝ «Քուրդ ահաբեկիչներին ներում չկա», «Աթալայը ՔԲԿ–ի գործակալ է»։

Խորհրդարանում քաշքշուկ է սկսվել։ Պատգամավորներին հանդարտեցրել է խորհրդարանի խոսնակը՝ Ջեմիլ Չիչեկը։

Այս խորագրի վերջին նյութերը