Քաղաքական

26.08.2023 18:18


Նիկոլ Փաշինյանինը մահաբեր իշխանություն է և այդ իշխանությանը վերջ դնելը պետք է սկսվի Երևանից․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանինը մահաբեր իշխանություն է և այդ իշխանությանը վերջ դնելը պետք է սկսվի Երևանից․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Մայր Հայաստան» դաշինքի անդամները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, Էրեբունի վարչական շրջանում երեկոյան շարունակել են քաղաքացիների հետ շփումները։ Առավոտյան նրանք ևս այցելել էին Էրեբունի։

Անդրանիկ Թևանյանը կոչ է արել մանակցել ընտրություններին և սեփական գրչի հարվածով «կրակել» խաբեբա իշխանությունների ուղղությամբ։

«Մենք քվեաթերթիկում N 14-ն ենք։ Սեպտեմբերի 17-ին դուք հնարավորություն ունեք մասնակցելու ամբողջական իշխանափոխության և հեռացնելու Փաշինյանի խաբեբա և պետականակործան իշխանությունը»,-նշել է Անդրանիկ Թևանյանը։

Նա հիշեցրել է, որ Փաշինյանն ինքն էլ է խոստովանում, որ իր քաղաքականության շարունակման դեպքում Հայաստանը գոյության երաշխիք չունի․ Փաշինյանն ասել է՝ 2 տարի եթե դիմանանք, լավ կլինի։ Այդ 2 տարին, ըստ Անդրանիկ Թևանյանի, Փաշինյանին պետք են, որ հեռանա Հայաստանից և ապահովագրի իրեն։

«Դրա համար, վախեցած՝ չի մասնակցում ընտրություններին, չի երեւում, որովհետեւ ասելիք ու անելիք չունի, հավանաբար, քաղտեխնոլոգները նրան խորհուրդ են տվել՝ իր դեմքը ցույց չտալ քաղաքացիներին»,-ասել է «Մայր Հայաստանի» առաջնորդը։

Անդրանիկ Թևանյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից, որպեսզի իրավունք ունենա քաղաքացիներից պահանջելու հրաժարվել կոմֆորտային վիճակից և վռնդել իշխանություններին։

«Ձեր մասնակցությունը ընտրություններին կապահովի մեր զավակների կյանքը սահմանին եւ հնարավորություն կտա արցախցիներին դուրս գալ պաշարված վիճակից»,-նշել է նա։

Այս ընտրություններում, Թևանյանի համոզմամբ, քաղաքացիների ակտիվ մասնակցության դեպքում, ՔՊ-ն որևէ շանս չունի հաղթելու։

«Մասնակցե՛ք ընտրություներին և համոզված եղեք, որ «սատանան այն չէ, ինչի մասին խոսում են»։ Նա խաբում էր, որ իր փոխարեն ով էլ գա՝ պատերազմ է բերելու, բայց հիմա ինքն է պատերազմ բերում, եւ այդ շոկային վախն արդեն անցած է։ Ձեր ակտիվ մասնակցությունը իր տեղը ցույց կտա Նիկոլ Փաշինյանին և իր նեղ խմբակին»,-ասել է Անդրանիկ Թեւանյանը։

Երեւանի ավագանու ընտրությունները «Մայր Հայաստանը» մտադիր է վերածել ամբողջական իշխանափոխության գործընթացի։

«Նիկոլ Փաշինյանը բավարարել է Թուրքիայի ու Ադրբեջանի նախապայմանները՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս։ Փաշինյանի քաղաքականությունն է պատճառը, որ հարյուրավոր արցախցիներ հայտնվել են էթնիկ զտման շեմին։ Իշխանափոխությունը Հայաստանում հնարավորություն կտա ապահովելու մեր անվտանգությունը»,-վստահեցրել է Անդրանիկ Թևանյանը։

«Մայր Հայաստան» դաշինքն ընտրություններին մասնակցում է ո՛չ ավագանու մանդատի համար, այլ իբրև հնարավորություն՝ Հայաստանի ու Արցախի համար անվտանգություն ապահովելու։ Անդրանիկ Թևանյանն ընդգծել է, որ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո Ալիևը դրել է Երևանը Էրիվան դարձնելու հարցը։

«Մայր Հայաստան» դաշինքն ընտրություններին մասնակցում է, որ Երևանը Էրիվան չդառնա։ «Նիկոլ Փաշինյանը, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելով, հայտնվել է օրենքից ու Սահմանադրությունից դուրս, լեգիտիմություն չունի և պետք է հեռացվի։ Նիկոլ Փաշինյանինը մահաբեր իշխանություն է և այդ իշխանությանը վերջ դնելը պետք է սկսվի Երևանից»,-նշել է նա։

Քաղաքացիների քվեն ստանալու պարագայում «Մայր Հայաստան» դաշինքն ամբողջական իշխանափոխություն կիրականացնի։ Դաշինքի երթը Էրեբունու բնակիչները ողջունում էին ավտոմեքենաների ազդանշաններով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անդրանիկ Թևանյանը հայտարարել էր․ «Սուտ է, թե մարդիկ անտարբեր են: Լավ էլ ամեն ինչից տեղյակ են, լավ էլ հետևում են իրադարձություններին ու անհանգստացած են մեր երկրի շուրջ ստեղծված իրավիճակով:

Ամեն մի թաղում, բակում, համայնքում պետք է ալիքներ բարձրանան ու վերջում դառնա ծով բազմություն:

Միացեք, որ փոխենք այս իշխանությանը»:

Այս խորագրի վերջին նյութերը