Գ. Հարությունյան. «Բանակում տիրող իրավիճակը մտահոգիչ է»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով զինված ուժերի համակարգից՝ ՀՀ ՊՆ առնընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանն ասել է, որ բանակի իրավիճակը մտահոգիչ է բոլորի համար։
Նա նշել է, թե բանակում տիրող իրավիճակի փոփոխության պահանջը ոչ միայն գալիս է հասարակությունից, այլ դա նաև բանակի ներքին պահանջն է։ Այս խնդրի անտեսումն էլ, ըստ բանախոսի, որոշակի ձևախեղումների պատճառ է դարձել։
–Ստացվում է, որ բանակը և հասարակությունը հայտնվում են հակադիր բեևռներում,–նկատել է Գ. Հարությունյանը։
Նրա խոսքերով՝ զոհ, հերոս և հակահերոս պատկերացումներից այսօր երևում է միայն զոհը։
–Բանակն իր հավաքականությամբ հանդես է գալիս հակահերոսի դերում, այնինչ անհատը, որը զոհի պատճառ է եղել, չի ներկայացվում և չի ընկալվում որպես այդպիսին,–մտահոգություն է հայտնել Գ. Հարությունյանը։

7or.am