Նիկոլ Փաշինյանը կոնկրետ իմ «կլիենտն» է․ միակ ճանապարհն իշխանափոխությունն է․ Անդրանիկ Թևանյանն ու «Մայր Հայաստան» դաշինքի անդամները Դավթաշենում էին (տեսանյութ)
«Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, օգոստոսի 25-ին հանդիպել են Դավթաշեն վարչական շրջանի բնակիչների հետ։
Տիգրան Պետրոսյանի արձանի մոտ հավաքից հետո տեղի ունեցավ երթ դեպի Դավթաշենի այգի։
Փաշինյանը կադաստրի թուղթը պահանջում է Արլիևից, բայց չի ստանում՝ Դավթաշեն վարչական շրջանում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։ Նա մանրամասնեց․ «Նիկոլ Փաշինյանը հարցականի տակ է դրել Հայաստանի Հանրապետությունը, քանի որ խոստովանում է, որ իր հանձնման դիմաց Ալիևից որևէ երաշխիք չի ստացել Հայաստանի Հանրապետության գոյության համար։ Նա կադաստրի թուղթը պահանջում է Արլիևից, բայց չի ստանում։ Բնականաբար, այսպես շարունակվելու դեպքում ՀՀ գոյությունը կհայտնվի հարցականի տակ»։
Թևանյանը նաև ընդգծեց, որՆիկոլ Փաշինյանը, Արցախը հանձնելով Ադրբեջանին, իր որոշմամբ նպաստել է արցախահայության սասանմանը և կրում է Ալիևից ոչ պակաս պատասխանատվություն այս իրավիճակի համար։ Նիկոլ Փաշինյանը, նրա համոզմամբ, կատարում է Էրդողանի ու Ալիևի պահանջները՝ մոռացության տալով և փաստացի հանելով Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը մեր պետական քաղաքական օրակարգից։
«Մենք համոզված ենք, որ Հայաստանը իր բնական դաշնակիցների, սեփական ժողովրդի, վերականգնված Հայոց բանակի միջոցով հնարավորություն ունի վերականգնվել, անվտանգություն ապահովել, զարգանալ ու խուսափել կորուստներից։ Մենք համոզված ենք, որ այս վարչախմբից ազատվելուց հետո ամբողջ աշխարհում ձեռք կբերենք հեղինակություն ու վստահություն, հարգանք և ամենակարևորը՝ կունենանք արժանապատիվ ապրելու հնարավորություն»,-ասաց Անդրանիկ Թևանյանը։
Նա կոչ արեց անպայման մասնակցել ընտրություններին։ «Մեր երեխեքին խրամատներում կարող եք փրկել ձեր գրչի հարվածով, քանի որ դրա միջոցով հնարավոր է իշխանափոխություն իրականցնել Երևանում, ապա անցնել Հայաստանին և ամենաուշը 1 տարվա ընթացքում անցկացնել խորհրդարանական ընտրություններ»,-ձևակերպեց նա քայլերի հերթականությունը։ Այս ամենից հետո կունենանք հնարավորություն անվտանգություն ապահովելու և խուսափելու նոր պատերազմից ու նոր կորուստներից։
Նիկոլ Փաշինյանը խաբել է, որ Արցախը հանձնելով՝ կպաշտպանի ՀՀ 29800 քառ․կմ տարածքը՝ ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդը։ «Նախ՝ նա այդ տարածքից արդեն ահագին մաս հանձնել է և երկրորդը՝ նույնիսկ ինքն է խոստովանում, որ չունի երաշխիք, որ 29800-ն էլ կպահպանվի»,-նշեց նա։
Անդրանիկ Թևանյանը վստահեցրեց, որ խաբում են, երբ ասում են՝ եթե Արցախը չհանձնենք, ապա պատերազմ կլինի։ Ճիշտ հակառակը․ Արցախը հանձնելուց հետո կընկնի Սյունիքը, Գեղարքունիքը, ապա Երևանը։ Արցախը պաշտպանում է մեր դարպասը և մենք իրավունք չունենք անփութորեն վերաբերվելու մեր անվտանգության համակարգին։
«Մենք կոչ ենք անում Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց հետո լծվել աշխատանքի, ապահովել մեր երկրի զարգացումը,-ասաց նա,-Արցախի ու Հայաստանի անվտնագությունն ապահովելու միակ ճանապարհը իշխանափոխությունն է, և հենց մե՛ր թիմն է իրականացնելու այդ իշխանափոխությունը։ Ոնց ասել եմ՝ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ իմ «կլիենտն» է»։
«Մայր Հայաստան» դաշինքը տեսնում է խաղաղության ու զարգացման բազում տարբերակներ, բայց բացառում, որ այդ տարբերակներն աշխատեն Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք։ Անդրանիկ Թևանյանը համոզված է՝ իշխանափոխության արդյունքը կլինի խաղաղությունը, անվտանգությունը, զարգացումը, բարեկեցությունը։