Քաղաքական

21.10.2011 12:50


Դավիթ Հակոբյան. «Եթե որևէ մեկը հույս ունի, թե կոալիցիան միաձույլ կառույց է՝ իր շահերի համընկնման առումով, ապա սխալվում է»

Դավիթ Հակոբյան. «Եթե որևէ մեկը հույս ունի, թե կոալիցիան միաձույլ  կառույց  է՝ իր  շահերի  համընկնման առումով, ապա սխալվում է»

Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ներքաղաքական խնդիրներին՝ ասել է, թե կյանքն ապացուցել է, որ մեզ նոր քաղաքական համակարգ է անհարաժեշտ։

ՀԱԿի առումով ես 2008թ. նախագահական ընտրություններից հետո հայտարարել եմ, որ «старый волк провалился–нужен новый»։ Ինչ մնում է կոալիցիոն խմորումներին, ապա ասեմ, որ եթե որևէ մեկը հույս ունի, թե կոալիցիան ամուր, միաձույլ կառույց է՝ իր գաղափարական և շահերի համընկնման առումով, ապա սխալվում է,–ասել  է նա։

Ըստ նրա՝ խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմությունը չի միավորվի։

ՀԱԿը ռևերենսներ կանի, որովհետև հեղինակությունը ամենացածր սանդղակի վրա է, սակայն դա նորից նրան չի փրկի։ Ես ողբում եմ, որ այդպես էլ լուրջ համազգային ընդդիմությունը չձևավորվեց, և մեղավորը ՀՀՇն է։ Ֆրանսիական Բուրբոնների նման են՝ դասեր չքաղեցին պատմությունից՝ «как и были жалкими болтунами, так и остались»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը