Եթե դու հստակ գիտես թշնամու նպատակը, բայց շարունակում ես քո «խաղաղության էշը քշել», ուրեմն դու...
Նիկոլ Փաշինյանը վերստին «փայլատակեց» իր կառավարության նիստում: Մի կողմից՝ նա հստակ հայտարարում է (մեջբերենք). «Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման ճանապարհով Լեռնային Ղարաբաղից հեռացնելն է՝ լինի դա սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով»:
Մյուս կողմից, դա պարզորոշ հասկացող ու բարձրաձայն արձանագրող Նիկոլ Փաշինյանը վերստին պնդում է. «Ուզում եմ ընդգծել Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Պիտի տեղեկացնեմ, որ մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները»:
Ի՞նչ է ստացվում. Նիկոլ Փաշինյանն առնվազն 3 տարի (դեռ մի կողմ դնենք 2018-20 թվականներին բանակցային գործընթացի տապալումը) որդեգրել է այսպես կոչված՝ «խաղաղության օրակարգի» մի գիծ, որն էլ հենց հանգեցրել է Ադրբեջանի էլ ավելի ագրեսիվանալուն և Արցախի հայության դեմ բացահայտ ցեղասպանություն իրականացնելուն նպատակաուղղված պաշարմանն ու այլ գործողություններին:
Ակնհայտ է, չէ՞, որ այստեղ ընդգծված հակասություն կա. եթե քո բռնած «գիծը» տանում է Արցախի հայության ցեղասպանության, դու ինչո՞ւ ես շարունակում այն: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ դու ուղղակիորեն սպասարկում ես թշնամու շահերը, «խաղում» ես թշնամու կողմից:
Իսկ ուրիշ ի՞նչ հետևության տեղ է մնում:
Ու, Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում ուրիշ բան չի գտնում ասելու, քան հայտարարելը. «Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ: Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին էլ Հայաստանի Հանրապետությունում են գտնվում Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ: Նրանցից շուրջ 5 հազարը՝ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 հազարը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով»:
Ի՞նչ է նշանակում՝ «մեզ հավաստի տեղեկություններ են հասել»: Այդ ո՞ւմ՝ «մեզ»: «Կառավարական ժամանակ»-ի խմբագրությա՞նը: Դա կառավարության նի՞ստ է, թե՞ զազրախոսական թերթոնի խմբագրաժողով:
Բա Նիկոլ Փաշինյանի նետած կեղտոտ «կտերը»: Հայտարարում է, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով, որը վերաբերվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հսկողության ներքո ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ գրասենյակի վերադառնալու իրավունքին... հայերը կարող են վերադառնալ ոչ միայն Հադրութ, այլև Գետաշեն (մեջբերենք). «...էական է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կատարումը, որը, ուզում եմ ուշադրություն հրավիրել, նախատեսում է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածք, այլ նաև հարակից շրջաններ: Սա նշանակում է, որ ոչ միայն Հադրութի, Մարտակերտի մի շարք գյուղերի, Մարտունու մի շարք գյուղերի, այլև Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի և մյուս շրջանների հայերն արժանապատվորեն և անվտանգ իրենց տները վերադառնալու հնարավորություն պիտի ունենան»:
Բայց մինչև դա հենց ի՛նքն է փաստում, որ Ադրբեջանն այդ կետը չի կատարում (իբր այն մյուսները, օրինակ, Բերձորի միջանցքի մասով շատ է կատարում, էլի) և, որ չի կատարում, դա այլ փաստերի հետ «...շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման ճանապարհով Լեռնային Ղարաբաղից հեռացնելն է՝ լինի դա սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով»:
Բայց «կտեր» է տալիս Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի վերաբերյալ: Այն, որ իր հրահրած 44-օրյա պատերազմի սկզբում իր որոշ մանկլավիկներ «լուրեր» էին նետում սոցցանցեր, թե «ուր որ է՝ կհաղորդվի, որ Գետաշենն ազատագրվեց», որ «հաղթում ենք», որ՝ «Գյանջայի օդանավակայանը հօդս ցնդեց, որ «ԱԹՍ-ները զգետնվեցին»:
Այսպես երկար կարելի է դատողություններ անել, բայց դա անօգուտ է: Ուստի՝ կարճ կապենք: Նիկոլ Փաշինյանը շարունակելու է այ այսպես «կտերով», անհեթեթ ու հակասականբաներ ասելով՝ կործանել Հայաստանը, Արցախն էլ՝ հետը: Այստեղ կարևորը ոչ թե նրա հերթական «փայլատակումներն» արձանագրելն ու դրան սնանկությունը ցույց տալն է, այլ հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին «կառավարության» ղեկավարի կարգավիճակից զրկելը:
Եթե դու հստակ գիտես թշնամու նպատակը, բայց շարունակում ես քո «խաղաղության էշը քշել», ուրեմն դու...
Նիկոլ Փաշինյանը վերստին «փայլատակեց» իր կառավարության նիստում: Մի կողմից՝ նա հստակ հայտարարում է (մեջբերենք). «Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման ճանապարհով Լեռնային Ղարաբաղից հեռացնելն է՝ լինի դա սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով»:
Մյուս կողմից, դա պարզորոշ հասկացող ու բարձրաձայն արձանագրող Նիկոլ Փաշինյանը վերստին պնդում է. «Ուզում եմ ընդգծել Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Պիտի տեղեկացնեմ, որ մենք ադրբեջանական կողմին ենք փոխանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մեր նոր առաջարկները»:
Ի՞նչ է ստացվում. Նիկոլ Փաշինյանն առնվազն 3 տարի (դեռ մի կողմ դնենք 2018-20 թվականներին բանակցային գործընթացի տապալումը) որդեգրել է այսպես կոչված՝ «խաղաղության օրակարգի» մի գիծ, որն էլ հենց հանգեցրել է Ադրբեջանի էլ ավելի ագրեսիվանալուն և Արցախի հայության դեմ բացահայտ ցեղասպանություն իրականացնելուն նպատակաուղղված պաշարմանն ու այլ գործողություններին:
Ակնհայտ է, չէ՞, որ այստեղ ընդգծված հակասություն կա. եթե քո բռնած «գիծը» տանում է Արցախի հայության ցեղասպանության, դու ինչո՞ւ ես շարունակում այն: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ դու ուղղակիորեն սպասարկում ես թշնամու շահերը, «խաղում» ես թշնամու կողմից:
Իսկ ուրիշ ի՞նչ հետևության տեղ է մնում:
Ու, Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում ուրիշ բան չի գտնում ասելու, քան հայտարարելը. «Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանիորեն բացելու, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ: Ուզում եմ հիշեցնել, որ այս պահին էլ Հայաստանի Հանրապետությունում են գտնվում Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ բնակիչներ, որոնք չեն կարողանում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ: Նրանցից շուրջ 5 հազարը՝ նախորդ տարվա դեկտեմբերից ի վեր Լաչինի միջանցքի ապօրինի փակ լինելու հետևանքով, ևս շուրջ 30 հազարը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի չկատարման հետևանքով»:
Ի՞նչ է նշանակում՝ «մեզ հավաստի տեղեկություններ են հասել»: Այդ ո՞ւմ՝ «մեզ»: «Կառավարական ժամանակ»-ի խմբագրությա՞նը: Դա կառավարության նի՞ստ է, թե՞ զազրախոսական թերթոնի խմբագրաժողով:
Բա Նիկոլ Փաշինյանի նետած կեղտոտ «կտերը»: Հայտարարում է, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետով, որը վերաբերվում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հսկողության ներքո ներքին տեղահանված անձանց և փախստականների՝ Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ գրասենյակի վերադառնալու իրավունքին... հայերը կարող են վերադառնալ ոչ միայն Հադրութ, այլև Գետաշեն (մեջբերենք). «...էական է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կատարումը, որը, ուզում եմ ուշադրություն հրավիրել, նախատեսում է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի տարածք, այլ նաև հարակից շրջաններ: Սա նշանակում է, որ ոչ միայն Հադրութի, Մարտակերտի մի շարք գյուղերի, Մարտունու մի շարք գյուղերի, այլև Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի և մյուս շրջանների հայերն արժանապատվորեն և անվտանգ իրենց տները վերադառնալու հնարավորություն պիտի ունենան»:
Բայց մինչև դա հենց ի՛նքն է փաստում, որ Ադրբեջանն այդ կետը չի կատարում (իբր այն մյուսները, օրինակ, Բերձորի միջանցքի մասով շատ է կատարում, էլի) և, որ չի կատարում, դա այլ փաստերի հետ «...շարունակաբար վկայում են, որ Ադրբեջանի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի հայության էթնիկ զտման ճանապարհով Լեռնային Ղարաբաղից հեռացնելն է՝ լինի դա սովահարության, ռազմական օպերացիայի, թե այլ միջոցներով»:
Բայց «կտեր» է տալիս Գետաշենի, Մարտունաշենի, Շահումյանի վերաբերյալ: Այն, որ իր հրահրած 44-օրյա պատերազմի սկզբում իր որոշ մանկլավիկներ «լուրեր» էին նետում սոցցանցեր, թե «ուր որ է՝ կհաղորդվի, որ Գետաշենն ազատագրվեց», որ «հաղթում ենք», որ՝ «Գյանջայի օդանավակայանը հօդս ցնդեց, որ «ԱԹՍ-ները զգետնվեցին»:
Այսպես երկար կարելի է դատողություններ անել, բայց դա անօգուտ է: Ուստի՝ կարճ կապենք: Նիկոլ Փաշինյանը շարունակելու է այ այսպես «կտերով», անհեթեթ ու հակասական բաներ ասելով՝ կործանել Հայաստանը, Արցախն էլ՝ հետը: Այստեղ կարևորը ոչ թե նրա հերթական «փայլատակումներն» արձանագրելն ու դրան սնանկությունը ցույց տալն է, այլ հենց իրեն՝ Նիկոլ Փաշինյանին «կառավարության» ղեկավարի կարգավիճակից զրկելը:
Արմեն Հակոբյան