Լրահոս

21.10.2011 11:00


ՀԱԿ անդամ. «Ես տեղեկացված չեմ...»

ՀԱԿ անդամ. «Ես տեղեկացված չեմ...»

Վերջին շրջանում ՀԱԿ ներկայացուցիչները հայտարարում են, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջելն արդեն անիմաստ է, և իրենք միայն պահանջում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, ինչը նշանակում է, որ ՀԱԿ–ը պատրաստվում է հերթական խորհրդարանական ընտրություններին։ «7օր»–ը «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի ղեկավար, «Մարդու իրավունքներ–96» կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Ռուբեն Թորոսյանից փորձել է ճշտել, թե ինչպե՞ս է իրենց կուսկացությունը պատրաստվում մասնակցել ընտրություններին՝ արդյոք ՀԱԿ–ի՞ կազմում։ Մեզ հետ զրույցում նա ասել է, թե իրենց կուսակցությունը ՀԱԿ անդամ է, բայց որոշում կայացնողը կուսակցությունը չէ։

Այդ հարցով որոշում ընդունողը քաղաքական խորհուրդն է, և քաղաքական խորհուրդը կորոշի կամ, ինչպես երևանի ավագանու ընտրությունների ժամանակ եղավ, իր լիազորությունները կփոխանցի կենտրոնական մարմնին,–ասել է նա։

Հարցին, թե իսկ այս պահին նախապատրաստական աշխատանքներ ընթանո՞ւմ են և արդյոք ցուցակների կազմման խնդիր դրվա՞ծ է, Ռուբեն Թորոսյանը պատասխանել է, թե ինքը տեղյակ չէ։

Ես տեղյակ չեմ, որովհետև չեմ մասնակցում քաղխորհրդի աշխատանքներին,–ընդգծել է նա։

Հարցին՝ չեք մասնակցում ու չեն էլ տեղեկացնո՞ւմ, Ռուբեն Թորոսյանը պատասխանել է.

–Համենայնդեպս հիմա այդ իրավիճակն է՝ ես տեղյակ չեմ, տեղեկացված չեմ այդ մասին։ Բայց կարծում եմ, ինչքանով տեղյակ եմ, այդ մասին կոնկրետ խոսակցություններ չկան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը