Բասկյան «ԷՏԱ» խմբավորումը հայտարարել է զինված պայքարի դադարեցման մասին
«BBC News»-ը հաղորդում է, որ բասկյան «ԷՏԱ» անջատողական զինված խմբավորման ներկայացուցիչները հայտարարել են զինված պայքարի «վերջնական դադարեցման» մասին։
Խմբավորման տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է. «ԷՏԱ–ն դիմում է Իսպանիայի ու Ֆրանսիայի կառավարություններին՝ կոչ անելով երկխոսություն սկսել զինված պայքարի դադարեցման ու հակամարտության կարգավորման համար»։
«ԷՏԱ»–ն իր հաղորդագրությունը որակել է որպես «պատմական», իսկ ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես»–ը, Իսպանիայի վարչապետ Խոսե Լուիս Սապատեռոն, մեկնաբանելով «ԷՏԱ»–ի հայտարարությունը, ասել է, թե դա «ժողովրդավարության, օրենքի ու ողջամտության հաղթանակն է» ։
«ԷՏԱ» կազմակերպությունը (Euzkadi ta azkatasuna – Հայրենիք և ազատություն) հիմնադրվել է 1959թ.։ Նպատակը Իսպանիայի ու Ֆրանսիայի տարածքների մի մասի վրա անկախ բասկյան պետություն հիմնելն է։ «ԷՏԱ»–ի կազմակերպած ահաբեկչությունների հետևանքով ընդհանուր առմամբ զոհվել է 829 մարդ։